Կարծիք

15.02.2020 22:10


Ալիևը ներկայացրեց հակամարտության փուլային տարբերակը որպես հնարավոր սկիզբ և ՀՀ վարչապետը չտվեց որևէ պատասխան

Ալիևը ներկայացրեց հակամարտության փուլային տարբերակը որպես հնարավոր սկիզբ և ՀՀ վարչապետը չտվեց որևէ պատասխան

Ավարտվեց Նիկոլ Փաշինյան և ալիև համատեղ ասուլիսը։ Մեծ ցավով արձանագրում եմ հետևյալը.

1. Հայաստանի վարչապետին չեն իրազեկել, որ իր կողմից մի քանի անգամ հիշատակված ադերբեջանի նախկին նախագահի հարցազրույցը եղել է ոչ թե Аргументы и Факты թերթում այլ, Независимая Газета, ընդորում նախագահը ինքը հերքել էր այդ հարցազրույցի իսկությունը։

2. Անցած երկու տարվա ընթացքում ՀՀ վարչապետը բազմաթիվ անգամներ պնդում էր, որ ինքը առաջին ղեկավարն է, որն ասում է՝ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանին, Արցախին և Ադերբեջանին։ Այս հարցում, կարծում եմ, Ալիևը փարատեց բոլոր կասկածները և ներկայացրեց Ադերբեջանի համար միակ հնարավոր ընդունելի տարբերակը, որը փափուկ ասած նույնիսկ քննարկման բան չէ։ Մի խոսքով այս թեզը այլևս սպառված է։ Սրա մասին մենք բազմիցս նշում էինք, բայց դե ասողին լսող է պետք։

3. Ամենացավալին ինձ համար այն էր, որ Ալիևը ներկայացրեց հակամարտության փուլային տարբերակը որպես հնարավոր սկիզբ և Հայաստանի Հանրապետության վարչապետը չտվեց որևէ պատասխան այդ դիտարկմանը, ինչը ուղղակի զավեշտ է և ամբողջ հանդիպման տապալում։

Իսկ եթե կարճ, ապա մինչև ՀՀ վարչապետը ներկայացնում էր վախագահ Քոչարյանի և նախագահ Սարգսյանի հայտնի թեզերը՝ կարծես բացառությամբ որոշ անճշտությունների, նորմալ էր, բայց հենց նա սկսեց խոսել իր թեզերով, Հայաստանը հայտնվեց շատ վատ վիճակում։

Կրկին պնդում եմ հետևյալը.

Այս իշխանությունը պետք է հեռանա՝ ինչքան շուտ, այդքան լավ...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը