Կարծիք

15.02.2020 20:46


Ո՞ւմ հաշվին է ՍԴ «նիկոլական» դատավոր Վահե Գրիգորյանը հանգստի մեկնում Լոնդոն և Հռոմ

Ո՞ւմ հաշվին է ՍԴ «նիկոլական» դատավոր Վահե Գրիգորյանը հանգստի մեկնում Լոնդոն և Հռոմ

ՀՀ ՍԴ դատավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանավորությունը վայելող, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ոչ լեգիտիմ ընտրված համարող, ՍԴ-ի ինքնահռչակ նախագահ, ձրիակեր Վահե Գրիգորյանը գրառում է կատարել իր facebook-յան էջում, որից նաև տեղեկանում ենք, որ 2019 թ․-ի դեկտեմբերին և 2020 թ․-ի հունվարին՝ ընդհանուր թվով 6 աշխատանքային օր ընտանիքի հետ հանգստյան է մեկնել Լոնդոն (ամանորյա տոներն անցկացնելու) և Հռոմ՝ կարճատև հանգստի...

Հետաքրքիր է, պարոն Փաշինյանը, ով, ըստ լուրերի, շատ ծանր է տանում այն հանգամանքը, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց արձակուրդներն անցկացնում են Հայաստանից և Արցախից դուրս, և, ըստ լուրերի, նույնիսկ պատժում է այդ անձանց, ինչպե՞ս է վերաբերվում պարոն Գրիգորյանի անկեղծությանը, հաշվի առնելով նաև այն փաստը, որ ՍԴ-ի ինքնահռչակ այդ նախագահը, որը վերջերս հրաժարվեց ՍԴ-ի նախագահի ինքնահռչակ պաշտոնից տարրական ձրիակեր է, քանի որ 2019 թ-ի հունիսի 18-ից, երբ ԱԺ-ն նրան ՍԴ դատավոր ընտրեց, նա չի կատարում իր պարտականությունները (չի մասնակցել դատական կազմի, 41 աշխատակարգային և 39 ՍԴ նիստերին), սակայն մեծ հաճույքով այս 8 ամիսների ընթացքում ստացել է իր աշխատավարձերը՝ ամսական 793 հազար 680 դրամ, պարգևավճարները, ամսական 240 լիտր բենզինը, օգտվել է ծառայողական մեքենայից և այլ արտոնություններից՝ պետությանը պատճառելով 10 միլիոն դրամից ավելի վնաս...

Փաշինյանն իր կապանյան մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նա տեղյակ չէ, որ Վահե Գրիգորյանը չի կատարում իր պարտականությունները, որից հետո պարոն Գրիգորյանը լրագրողներից մեկին հայտարարեց, որ նա գործի է գալիս, իսկ "Իմ Քայլը"-ական որոշ երեսփոխաններ, որոնք աչքի են ընկնում յուրահատուկ տգիտությամբ և Փաշինյանին քծնելու առումով սկսեցին պաշտպանել Վահե Գրիգորյանին... Օրինակ՝ ԱԺ պատգամավորուհի Տաթևիկ Հայրապետյանը հայտարարել էր, որ Վահե Գրիգորյանը չի կարողանում աշխատել ՍԴ-ի ներկա միջավայրում...Իսկ սրա գործընկերուհի "գորգ լվացող" Արուսյակ Ջուլհակյանը ասել էր, որ ինքն է տեսել, որ Վահե Գրիգորյանը մտնում է ՍԴ շենք...Հետաքրքիր է,այս տկարամիտները իրոք անմեղսունակ պրիմիտիվ են, թե հասարակությանն են դրել հիմարի տեղ... Տգետ պատգամավորուհիներին տեղեկացնեմ, որ եթե ինչ-որ մի պաշտոնյայի դուրը չի գալիս իր աշխատանքային միջավայրը, ապա նա կարող է դիմում գրել և հեռանալ, ոչ ոքի պարտավոր չէ իր քմահաճույքներով շարժվել, ինչպես նաև բացատրեմ, որ գտնվել աշխատանքային վայրում՝ դեռ չի նշանակում կատարել պարտականությունները...
Իսկ հիմա պարզվում է, որ իր պարտականությունները չկատարող, բայց ՍԴ շենքի իր աշխատասենյակում թրև գալացող ՍԴ դատավորն ընտանյոք հանդերձ ամանորը նշում է Լոնդոնում, հետո էլ հանգստանում է Հռոմում... Ու դա անում է մեր հարկերի հաշվին...Հետաքրքիր է, պարոն Փաշինյանին և նրա թիմին իշխանության բերած քանի հայաստանցի իրեն կարող է թույլ տալ "լոնդոնյան և հռոմյան" ամանորյա արձակուրդներ...

Հ.Գ. Բարոյականություն ունեցող մարդը, եթե բոյկոտում է իր աշխատանքը, ապա պետք է հրաժարվի նաև իր աշխատավարձից, պարգևավճարներից, տրամադրվող ծառայողական մեքենայից, բենզինից և այլ արտոնություններից... Սակայն իշխանության եկած պարոն Փաշինյանի գյորմամիշաչտեսային թիմը և բարոյականությունը անհամատեղելի են...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը