Լրահոս

15.02.2020 12:48


Քասախ գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի՝ իրեն պատկանող Mercedes-ի մոտ

Քասախ գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի՝ իրեն պատկանող Mercedes-ի մոտ

Երեկ՝ փետրվարի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի դաշտում կա ավտոմեքենա, որի կողքին էլ՝ տղամարդու դի։

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 61-ամյա Սուրեն Վ-ի դին՝ իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածում, մեջքի վրա ընկած վիճակում։

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը