Կարծիք

15.02.2020 10:54


«Իմ քայլը» վարչական ռեսուրսով է հանրաքվե անում

«Իմ քայլը» վարչական ռեսուրսով է հանրաքվե անում

Այն բանից հետո, երբ պարզվեց, որ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը ժամանակին քրեական հոդվածով դատապարտվել է, այսինքն, նախկին հանցավոր ռեժիմից չի, բայց նախկին հացնավոր է, Պապիկյանը հայտարարեց, թե իր դատավածությունը մարված է, և սպառնաց, թե պարզելու է՝ ով է այդ «գաղտնիքը» տարածել։ Բազմաթիվ անձինք էլ Պապիկյանին պաշտպանեցին այն կոտնեքստում, թե երիտասարդ է եղել, բանակում տաքարյունություն է արել, ում հետ չի պատահում, բայց նա պարկեշտ պաշտոնյա է։

Պարկեշտ պաշտոնյան, մանավանդ այնպիսի պաշտոնյան, որին ենթարկվում են երկրի մարզերը, չէր դառնա հանրաքվեի իշխանության «այո» քարոզչության շտաբի պետը, այդ շտաբի պետի դիրքում նրա գտնվելը արդեն հանրաքվեի արդյունքները կասկածի տակ է դնում, դա արդեն ճնշում է մարզերի պաշտոնյաների վրա, որ «այո» ապահովեն, քանի որ ուզի, թե չուզի՝ իր օգտին է աշխատելու վարչական ռեսուրսը։ Բայց պարզ է, նրան հենց շտաբի պետ են դրել, որ վարչական ռեսուրսը «ուզի» քվերակել «այո», այսինքն՝ «Իմ քայլը» վարչական ռեսուրսով է ուզում իր «այո»-ն ստանալ։ Սա հիմա, հետո էլ արդեն, պարզ է՝ վարչական ռեսուրս կգօտագործեն մյուս ընտրություններում իշխանությունը պահելու համար, և դարձ ի շրջանս յուր։

Վարչական ռեսուրսի օգտագործում ընտրություններո՞ւմ, շատ ծանոթ բառակապակցություն չի՞, որ ևս մի անգամ ցույց է տալիս այն սուտը, թե կան Հին Հայաստան և Նոր Հայաստան։

Խոսք կա՝ պոպոք առանք, պոպոք ծախեցինք, մեզ ինչ մնաց՝ չխչխկոցը, հիմա այս հեղափոխությունն է՝ ցույց արեցին, փողոց փակեցին, ոգևորվեցին, ժողովրդին ի՞նչ մնաց՝ չխկչխկոցը, ոչի՛նչ։ Եթե ոչինչ էլ մնար, էլի լավ էր, արդեն պարզ է, որ հանրաքվեի «այո»-ով ստանալու է իրավական պետության ավերակ և բռնատիրություն։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը