Բագրատունյաց 81/3 հասցեում բախվել է երկու ավտոմեքենա, տուժել են քաղաքացիներ (տեսանյութ)
Փետրվարի 14-ին, ժամը 16:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց 81/3 հասցեում բախվել է երկու ավտոմեքենա, տուժել են քաղաքացիներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 81/3 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz S550» (վարորդ՝ Գոռ Ն., ծնված 1996 թ.) և «Nissan March» (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz S550» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
«Mercedes-Benz S550» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Մարատ Խ., ծնված 1995 թ. և Հայկ Կ., ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Մարատ Խ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հայկ Կ.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարները «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից. վարորդը և ուղևորները (Գայանե Ս., 1992 թ. և Դավիթ Վ., 1991 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: