Կարծիք

15.02.2020 09:24


Բանակի զոհերն արդեն պատահականություններ չեն

Բանակի զոհերն արդեն պատահականություններ չեն

- Երբ հասարակությունը արհեստականորեն բաժանվում է սևերի ու սպիտակների (ոչ թե քաղաքական ուժերն, այլ, շեշտում եմ, ժողովուրդը),

- երբ գեներալները հայտարարվում են հանցագործներ (ոչ թե կոնկրետ գեներալները, որոնք դատարանի կողմից այդպիսի դատավճռի են արժանացել),

- երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ կան գեներալներ, որոնք ցանկանում են պատերազմ հրահրել ու պարտվել, որպեսզի քաղաքական իրավիճակ փոխվի ու այդպիսիք չեն բացահայտվում ու ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կար,

- երբ պատերազմի գոտում գտնվող 150 հազարանոց բնակչությանը ներքաղաքական պառակտման են ներքաշում՝ դա անվանելով ժողովրդավարություն,

- երբ թույլ են տալիս, որ Հայաստանից Արցախ բախտախնդիրներ ներթափանցեն՝ իրենց աբսուրդ գաղափարներով ու անեն, ինչ ցանկանում են,

- երբ երկրի ղեկավարն առանց դատարանի որոշման մարդկանց հանցագործ է հայտարարում, երբ խոսքը կորցնում է իր արժեքը՝ առանց դրա համար պատասխանատվության,

- երբ Արցախի նախագահի գլուխը հրապարակայնորեն "ջարդում" են ու մնում անպատիժ,

- երբ իրապաշտպանները դառնում են իշխանամետ քարոզիչներ, իսկ քաղաքական գործիչները՝ իրավապաշտպաններ,

- երբ "հեղափոխությունը" չի վերջանում ու անընդմեջ ցնցումներ են,

- երբ հատուկ ծառայությունների բարձր ղեկավարներն ինքնասպանություններ են գործում, իսկ դատարանները շրջափակվում են իշխանության մյուս ճյուղերի կողմից,

- երբ քաղաքական պայքարը խորհրդարանից դուրս է ընթանում,

- երբ օրենքն ընտրողաբար է գործում,

- երբ սահմանադրությունն այլևս չի գործում,

- երբ բանականությունը կապիտուլյացիայի է ենթարկվում,

- երբ, երբ, երբ ....,

դուք կարծում եք, որ այդ ամենն անհետևա՞նք է անցնելու, երկրում կարգ ու կանոն է հաստատվելո՞ւ, օրինականությունը կգործի՞, իսկ բանակում կլինի կարգապահությո՞ւն։

Բանակի զոհերն արդեն պատահականություններ չեն, այսպես չի կարող լինել։ Բոլոր սահմաններն արդեն անցնում են, սա արդեն տեռոր է՝ քաղաքականություն է։ Ինչ-որ խնդիր է լուծվում՝ մեր դեմ հոգեբանական գրոհ է սկսվել, իսկ թե ինչ նպատակով, դեռ դժվար է ասել։ Կարծես թե մեզ ինչ-որ որոշման են ցանկանում հոգեբանորեն նախապատրաստել, այլ բան արդեն հնարավոր չի մտածել։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը