Որքան էլ ակնհայտ է, որ Սահմանադրության մեկ՝ ՍԴ գործող կազմն ապօրինաբար ցրելու հարցով ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելն արհեստական կամ շինծու օրակարգ է, երկրի հասարակական-քաղաքական կյանքը առաջիկա 40-45 օրերին «պտտվելու» է այդ հարցի շուրջ:
Այո՛, նախ, հենց այդ հանրաքվեն, ինքնին, շինծու կամ արհեստական խնդիր է: Նույնիսկ Փաշինյանի գլխավորած իշխանության տեսակետից: Բանն այն է, որ ավելի վաղ նախատեսվել էր Սահմանադրության փոփոխությունների գործընթաց, անգամ հանձնաժողով է ձևավորվել, որ նախագիծ մշակի, որն, ըստ արդարադատության նախարարի, պիտի մինչև տարեվերջ պատրաստ լինի: Այդ ծրագիրը, հասկանալի է, ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Առավել ևս, քաղաքական բնականոն ընթացքի տեսանկյունից անհասկանալի է երևակվում մի հատ էլ մեկ սահմանադրական հոդված «հեչ անելու» թեմայով հրատապ հանրաքվեի անցկացումը: Առավել ևս, երբ «հեղափոխական իշխանությունը» մոտ երկու տարի առանձնապես չէր մտահոգվում ՍԴ խնդիրներով:
Տրամաբանական է ենթադրել, որ Փաշինյանն առաջիկա 8-10 ամիսներին նախանշել է ինչ-ինչ հակասահմանադրական նոր քայլեր, որոնք նա չէր կարողանա առանց խոչընդոտների իրականացնել Սահմանադրական դատարանի գործող կազմի դեպքում: Ու որպեսզի ձևական կողմն էլ ապահոված լինի, այսինքն կազմավորի հլու հնազանդ, ՍԴ նոր՝ «վնգստացող» կազմ, որը ցանկացած քայլի դեպքում ՍԴ որոշմամբ «կսրտիկի» «թավշյա» վարչապետի ֆեյսբուքյան ստատուսները, կազմակերպվում է առաջիկա հանրաքվեն:
Սակայն ՍԴ կազմը փոփոխելու, այսպես ասած «հեղափոխական տրիբունալ» հավաքագրելու այդ կամայական մղումն, իր հերթին, էլի որոշակիորեն շինծու կամ ցուցադրական խնդիր կարելի է համարել: Ճիշտ է, գործող իշխանության ներկայացուցիչներն ու Փաշինյանի քաղաքական մանկլավիկները ՍԴ գործող կազմի ներկայացուցիչներին անձնապես ու անհատապես վիրավորելու, պիտակավորելու և ազգի ու պետության առաջընթացի միակ խոչընդոտ ու չարիք թիրախավորելու հարցերում ջանք և եռանդ չեն խնայում: Առհասարակ, գործող իշխանությունը վաղուց գերազանցել է բոլորին իր ճղճիմ, երկերեսանի, անգամ չգրված օրենքները ոտնատակող պահվածքով: Դա է այս իշխանության իրական բնութագիրը: Բայց դա այլ նյութ է:
Տվյալ դեպքում որպես արհեստական օրակարգ մեջտեղ բերված ապրիլի 5-ի հանրաքվեով հետապնդած իրական խնդիրը այնքան էլ ՍԴ կազմը ցրելն ու հնազանդ, ձևական նոր կազմ հավաքելը չէ: Դա կա՝ որպես գործնական ցանկություն: Բուն նպատակը Հայաստանում բացարձակ անձնիշխանություն հաստատելն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորցնում է ինքնատիրապետումը, երբ թեթևակի մտքով անցնում է, որ պետության մեջ կարող է լինել մի օղակ, որն իր միանձնյա կրնկի տակ չէ, որին, օրինակի համար, չի կարող հրամայել, թե գնացեք ու պարզեք այսինչ օրենքի կամ միջազգային պայմանագրի և սատանայի կապը: Այսինքն, ասել կարող է, բայց իրեն կարող են պատասխանել, թե նման հարցերով ուր գնա:
Կարճ ասած, բուն խնդիրը այնպիսի համակարգ ձևավորելն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ԱԺ ընտրություններով մեծամասնություն ստացած ուժի առաջադրած վարչապետն է, այլև երկրի գլխավոր օրենսդիրը, բոլոր ատյանների դատարանների միաժամանակյա նախագահը, ՍԴ նախագահը, ՀՀ գլխավոր դատախազն ու ՀՔԾ պետը, բոլոր մարզերի մարզպետը, բոլոր քաղաքների քաղաքապետը, բոլոր դպրոցների դիրեկտորը, բոլոր մանկապարտեզների վարիչը, այսինքն՝ գեներալիսիմուսն է՝ սինուս-կոսինուսն էլ հետը: Այդ ճանապարհին, ինչպես իրենց է թվում, միակ կառույցը, որ մնացել է Սահմանադրական դատարանն է: Իրենց թվում է, որ Սահմանադրական դատարանը վերացնեն, առնվազն դարձնեն բովանդակությունից զուրկ և կամակատար կառույց, կարող են ավելի արագ ու անարգել քանդել պետությունը: Ըստ որում, այնքան են շտապում, որ չեն խորշում անգամ Եվրոպայի խորհրդի հետ հարաբերություններում խնդիրներ ստեղծելուց:
Իսկ իրական խնդիրները, այդ թվում՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական լրջագույն հարցերը անտեսված են կամ քողարկվում են ցուցադրական հարցերով ու երևույթներով, ասենք՝ ծխողների դեմ պայքար, վիճակագրական նկարված կամ փուչիկ «ցուցանիշներ», «քվեարկության տուրիզմի» կոչեր և այդպես շարունակ: Գումարած՝ «հեղափոխական» զազրախոսությունը, որից օրեցօր ավելի շատ հայրենակիցների զահլան է գնում:
Իրական խնդիրները՝ քողարկված ցուցադրականներով

Արմեն Հակոբյան