Լրահոս

17.03.2009 14:04


Ռուսներն ու հայերը հանցավոր համաձայնության են եկել

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկվել ՌԴ քաղաքացիներ՝ 1957թ. ծնված Վոլոդյա Մ.-ն և 1980թ. ծնված Սիմակ Մ.-ն, ովքեր ՀՀ-ում խաբեությամբ հավաքագրելով՝ 2008թ. ապրիլին ՌԴ Ալթայի երկրամասի Զալեսովո ավան են փոխադրել և շինարարական աշխատանքներում շուրջ վեց ամիս շահագործման են ենթարկել 1958թ. ծնված Էդիկ Ղ.-ին, 1980թ. ծնված Էմիլ Ղ.-ին, 1986թ. ծնված Վիգեն Հ.-ին, 1983թ. ծնված Կարեն Հ.-ին, 1961թ. ծնված Միշա Ա.-ին, 1968թ. ծնված Նորիկ Ա.-ին, 1967թ. ծնված Հայկ Պ.-ին, 1950թ. ծնված Սերյոժա Հ.-ին։

Վոլոդյա Մ.-ն ձերբակալվել է։ Սիմակ Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ 1980թ. ծնված Սևակ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, ով նույնպես մասնակցել է Վոլոդյա Մ.-ի և Սիմակ Մ.-ի հանցավոր գործունեությանը։

Նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն։

Այս խորագրի վերջին նյութերը