Քաղաքական

14.02.2020 13:20


Բացարձակ իշխանության կողմից բացարձակ են խախտվում մարդու իրավունքները. Իշխանյան (տեսանյութ)

Բացարձակ իշխանության կողմից բացարձակ են խախտվում մարդու իրավունքները. Իշխանյան (տեսանյութ)

Մարդու իրավունքները խախտվում են պետության, իշխանության կողմից։ Բացարձակ իշխանության կողմից բացարձակ են խախտվում մարդու իրավունքները, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Մենք գնում ենք այդ ճանապարհով։ Եվ այստեղ բացարձակապես կարևոր չի անձի խնդիրը։ Մարդու իրավունքները պաշտպանվում են այն երկրներում, որտեղ ոչ թե անձով է պայմանավորված իշխանությունը, այլ՝ կառույցների անկախությամբ։ Եթե կառույցները ոչնչացվում են, ապա այդտեղ խոսել միապետի կամքի կամ բարի թագավորի մասին, սրանք հեքիաթներ են մարդկանց խաբելու համար»,-ասաց Ավետիք Իշխանյանը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը