Սրանց մոտ «խասյաթ» է դառնում սրա-նրա վրա մատ թափ տալը, սպառնալը և հոխորտալը։ Արդեն ոչ միայն ընդդիմախոսներին` իրենցքայլականներին են հաթաթա տալիս։ Տվյալ դեպքում խոսքը Լուլու մականունով հայտնի Լուսինե Բադալյանի մասին է, որը երեկ դեղին քարտ ցույց տվեց հանրային վայրերում չծխելու նախաձեռնությունը ԱԺ դատին ներկայացնող առողջապահության փոխնախարարին. -Եթե այսուհետև ես մե՛կ անգամ էլ, և նաև էդ մասին նշեց տիկին Տիգրանյանը, որևիցե ակնարկ կլսեմ այս օրենքը քննադատող պատգամավորի մասին, որ նա ֆինանսավորվում է «Ֆիլիպ Մորիսի» կողմից, բոլորդ կկանչվեք պատասխանատվության զրպարտության համար։
Լավ է չասաց`հատ-հատ, քյաբաբ առ քյաբաբ պատասխան կտաք, եղունգ առ եղունգ կքերվեք` ընդուպ պինցետով, բոյով մեկ կպառկըցվեք ասֆալտին, կծեփվեք պատերին։ Վերջում էլ` վզներից կոլորվեք ու կշպրտվեք բորդյուրին...
Զգո՜ւյշ խոսեք Լու-Լուի հետ` կբարկանա՛, կանիծի՛
Սրանց մոտ «խասյաթ» է դառնում սրա-նրա վրա մատ թափ տալը, սպառնալը և հոխորտալը։ Արդեն ոչ միայն ընդդիմախոսներին` իրենցքայլականներին են հաթաթա տալիս։ Տվյալ դեպքում խոսքը Լուլու մականունով հայտնի Լուսինե Բադալյանի մասին է, որը երեկ դեղին քարտ ցույց տվեց հանրային վայրերում չծխելու նախաձեռնությունը ԱԺ դատին ներկայացնող առողջապահության փոխնախարարին.
-Եթե այսուհետև ես մե՛կ անգամ էլ, և նաև էդ մասին նշեց տիկին Տիգրանյանը, որևիցե ակնարկ կլսեմ այս օրենքը քննադատող պատգամավորի մասին, որ նա ֆինանսավորվում է «Ֆիլիպ Մորիսի» կողմից, բոլորդ կկանչվեք պատասխանատվության զրպարտության համար։
Լավ է չասաց`հատ-հատ, քյաբաբ առ քյաբաբ պատասխան կտաք, եղունգ առ եղունգ կքերվեք` ընդուպ պինցետով, բոյով մեկ կպառկըցվեք ասֆալտին, կծեփվեք պատերին։ Վերջում էլ` վզներից կոլորվեք ու կշպրտվեք բորդյուրին...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից