Մեկ անձի կամ մի խումբ անձանց կողմից իշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման փորձ է կատարվում. Անդրանիկ Թևանյանը՝ հանրաքվեի մասին (տեսանյութ)
Իշխանության և Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաձեռնության մեջ տեսնում եմ չորս ենթանպատակ՝ հոգեբանական, քաղաքական, իրավական և տնտեսական: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
«Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում չկա դատավոր, որ իրեն կարող է ասել «ոչ», պարզվեց՝ կան այդպիսի դատավորներ, մասնավորապես՝ ՍԴ-ում: ՍԴ պատերին հանդիպելիս պայթում է իր ամենակարողության միֆը: Հոգեբանական իմաստով իր համար շատ կարևոր է գրոհել և գրավել ՍԴ-ն, որպեսզի ցույց տա, որ ինքն ուժեղ է»,-պարզաբանեց Թևանյանը:
Նա նշեց, որ ակնհայտ է՝ գործ ունենք իրավական խնդրի հետ, որն ամրագրված է Սահմանադրության 2-րդ հոդվածում. «Ես ակնհայտորեն նկատում եմ մեկ անձի կամ մի խումբ անձանց կողմից իշխանության յուրացման փորձ, սահմանադրական կարգի տապալման փորձ: Սա քրեական օրենսգրքի 300, 300.1-ի տակ է ընկնում»,-նշեց նա:
Անդրադառնալով քաղաքական ենթանպատակին՝ քաղաքագետն ասաց, որ ակնհայտ է՝ խնդիր է դրվում մեկ անձի շուրջ բռնապետական ռեժիմ հաստատելու և իշխանության տարանջատման սկզբունքն իսպառ վերացնելու: «Օրենսդիր և գործադիր իշխանությունները գրավված են, և հիմա խնդիր է դրվում ամբողջությամբ դատական համակարգը ենթարկեցնել և մահմեդական, ասիական, աֆրիկյան երկրներին հարիր քաղաքական համակարգ ձևավորել»,-ասաց նա
Տնտեսական ենթանպատակը պարզաբանելով՝ Թևանյանը նշեց. «Ինչպես հայտնի է, Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր ոք կարող է դիմել դատարան, և հնարավորություն կա վիճարկել այն օրենսդրական ակտը կամ փաստաթուղթը, որի համաձայն խախտվել են քաղաքացու իրավունքները: Եթե ուշադրություն ենք դարձնում, թե ինչպիսի օրինագծեր են ներկայացնում այս իշխանությունները, կտեսնենք, որ Փաշինյանի իշխանությունը խնդիր է դրել կապիտալի վերաբաշխում և, փաստացի, բոլշևիկյան քաղաքականություն իրականացնել՝ առանց գաղափարախոսության: ՍԴ-ն կարող է դրան խանգարել»:
Նա հավելեց նաև այն միջազգային պարտավորությունները, որոնք ենթադրաբար կարող են ազդել այս իշխանությունների վրա: «Դա նույնպես ստիպում է, որ «բուդկայի» պես սեփականաշնորհեն ՍԴ-ն»,-ասաց Թևանյանը՝ նշելով, թե հանրաքվեի ժամանակ չի դրվում՝ «համաձայն եք սահմանադրական փոփոխություններին» հարցը:
«Հանրաքվեին դրվում է այս հարցը՝ «Հարգելի քաղաքացիներ, համաձա՞յն եք, որ ձեր ես-ն ու մի ամբողջ պետություն դրվի մեկ մարդու քմահաճույքի տակ, արդյոք համաձա՞յն եք, որ Հայաստանում հաստատվի մեկ մարդու բռնատիրական ռեժիմ, կամ համաձա՞յն եք՝ չորս ոտքով քայլելն ավելի լավ է, քան երկուսով»,-ասաց Անդրանիկ Թևանյանը:

Աղբյուրը՝ Tert.am