Լրահոս

14.02.2020 11:30


Արագածոտնի մարզում 31-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է ձյուն մաքրող և աղ ու ավազ շաղ տվող մեքենայի մեջ. կա 5 վիրավոր

Արագածոտնի մարզում 31-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է ձյուն մաքրող և աղ ու ավազ շաղ տվող մեքենայի մեջ. կա 5 վիրավոր

Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53-րդ կմ-ում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Ամիրան Տալոյանի վարած Opel մակնիշի 34 TZ 395 haմարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 57-ամյա Սահակ Սահակյանի վարած «ՍԻՍՈՒ» մակնիշի 347 ՍԼ 12 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Տալոյանի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, 33-ամյա Բելլա Տալոյանը, 11-ամյա Մարինե Տալոյանը, 34-ամյա Սաման Տալոյանը, 26-ամյա Ջուլիետա Կոկլյանը և 2-ամյա Վիլիխան Կոկլյանը մարմնական վնասվաածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կետրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը