Նույն զորամասում երկու դեպք. իսկ ԳՇ-ից պաշտոնական պարզաբանում այդպես էլ չկա. «Ժողովուրդ»
«Երեկ ՊԲ զորամասերից մեկում նախնական վարկածի համաձայն, ինքնասպան եղած զինվոր 2000 թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2019 թվականի աշնանը: Իսկ մյուս զինծառայող Տիգրան Հուսիկի Մխոյանը Երևանից էր՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից: Նա բանակ էր զորակոչվել 2018 թվականի աշնանը և միակը չի եղել, որը նույն զորամասում ինքնասպան է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արցախի ՊԲ նույն զորամասում սա ինքնասպանության 2-րդ դեպքն է:
Հունվարի 28-ին` ժամը 2:55-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության տեղամասում նախնական վարկածով ինքնասպանության փորձ էր արել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը: Սակայն զինվորի հարազատները պնդում են, որ նա այն մարդը չէր՝ իրեն կրակեր, գործում կան մութ հանգամանքներ։
Բարեբախտաբար Նվեր Ավետիսյանի վիճակը հիմա կայուն է, նրան 6 ամսված ծառայություն է մնացել. թեև զինվորը ցուցմունք է տվել, թե ապրելու իմաստ չկա: Եվ ինչպես երևում է, նրա հետ կատարվածը դաս չեղավ ՀՀ և Արցախի զինված ուժերի ղեկավարների համար: Փետրվարի 12-ին դարձյալ նախնական վարկածով ինքնասպան եղան երկու զինվորներ. Տիգրան Մանվելյանը և Տիգրան Մխոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, երկու զինվորներն էլ Տիգրան Մխոյանը և Տիգրան Մանվելյանը, հունվարի 28-ին ինքնասպանության փորձ կատարած Նվեր Ավետիսյանի հետ ծառայել են նույն տարածքում գտնվող զորամասերում, իսկ արդեն երկուսն էլ նույն զորամասից են:
Ստացվում է, որ շուրջ մեկ շաբաթվա մեջ նույն զորամասում զինվորներից մեկը ինքնասպանության փորձ է կատարում, որին կարողանում են փրկել, իսկ ահա մյուս զինվորները մահանում են:
Ինչ է մտածում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Թվում էր, թե երեկ գոնե կստանայինք պաշտոնական պարզաբանում ԳՇ-ից: Սակայն նրանց լրատվական բաժինը իր հիմնական պարտականությունը թողած, երեկ զբաղված էր քաղաքական հայտարարություն անելով: Մասնավորապես Հանրային ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը լրատվամիջոցներից մեկով հայտնել էր, որ փետրվարի 11-ին «Օրսիս Արմսի» մասին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, ինչ իրավունքով է ԳՇ-ն քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում, թողած իր հիմնական գործը. այն է` զինված ուժերում իրավիճակը հսկողության տակ պահելը այդպես էլ մնում է անհասկանալի»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: