Ստեփանավանում 24-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են (տեսանյութ)
Երեկ՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժորա Մալերյանը իր վարած Mercedes մակնիշի 36 NZ 969 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են, իսկ Mercedes-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 47 OX 007 համարանիշի ավտոմեքենային:
Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների ամբողջական տվյալները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները կանայք են:
Քիչ առաջ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզեցին՝ մահացածներն են՝ Լոռի Բերդի բնակիչներ, 61-ամյա Ազգանուշ Մելիքյանը և 60-ամյա Էմմա Ասուլյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։