Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով մեղադրյալներից մեկի խափանման միջոցը փոխվել է
Արցախի պաշտպանության բանակի բանակային ուսումնական կենտրոնում հունվարի 30-ին զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով երեք մեղադրյալներից մեկի խափանման միջոցը փոխվել է։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2020 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Խաչիկ Գրիգորյանին, Սպարտակ Ավետիսյանին և Դավիթ Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: