Քաղաքական

13.02.2020 17:45

40 մլն դոլար հանուն` Վահե Գրիգորյանի

40 մլն դոլար հանուն` Վահե Գրիգորյանի

Թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Սահմանադրական հանրաքվեն կարող է նույնիսկ խթան հանդիսանալ տնտեսության համար, եւ վկայակոչում է, որ այն կարող է ընտրական տուրիզմի միջոցառման վերածվել, սակայն չոր հաշվարկները այլ բան են ասում։

Նախ, Սահմանադրական հանրաքվեն պետության վրա կնստի ոչ պակաս, քան 7 միլիոն ԱՄՆ դոլար։ Այդքան գումար վճարելու են ՀՀ հպարտ, ոչ այնքան հպարտ, սպիտակ եւ սեւ քաղաքացիները։ Իսկ հանուն ինչի։ Որպեսզի Նիկոլ Փաշինյանն ունենա իր գրպանային ՍԴ-ն, Վահե Գրիգորյանի նախագահությամբ։

Քաղաքական զոռբայությամբ աչքի ընկնող այս համապետական նշանակության քաղաքական միջոցառումը, կարող է իրականում խոչընդոտել ներդրումների հոսքին, քանի որ այն որոշակի վախեր կարող է առաջացնել բիզնեսի համար․ քաղաքական նման միջոցառումները միշտ են բիզնեսի համար, քանի որ դրանք բնույթով անկանխատեսելի են․ երբեք չես կարող կամարտահայտության վրա հիմնված որեւէ միջոցառման ելքը մինչեւ վերջ կանխատեսել, եթե ժողովրդավարական երկիր ես։

Թերեւս միայն Հյուսիսային Կորեայում կարելի է հանրաքվեի 100 տոկոսանոց կանխատեսելիության մասին խոսել։ Պատահական չէ, որ համաշխարհային պրակտիկայում էլ ընտրությունների եւ հանրաքվեների տարում լուրջ տնտեսական ձեռնարկներից աշխատում են խուսափել, որքան հնարավոր է։

Մեր դեպքում, ըստ որոշ փորձագետների հաշվարկների, այդ կորուստները կարող է կազմել 20-30 միլիոն դոլար։ Ստացվում է, որ հանուն Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ դառնալու Նիկոլ Փաշինյանի քմահաճույքի, ՀՀ հպարտ քաղաքացիները եւ մյուսները վճարելու են ոչ պակաս, քան 30- 40 միլիոն դոլար։

Աղբյուրը՝ Politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։