Տնտեսական

13.02.2020 16:33


Ամերիաբանկ. 2020թ. ՀՀ լավագույն ներդրումային բանկն ըստ «Global Finance» ամսագրի

Ամերիաբանկ. 2020թ. ՀՀ լավագույն ներդրումային բանկն  ըստ «Global Finance» ամսագրի

«Ամերիաբանկ»«Global Finance» ամսագրի կողմից արժանացել է 2020 թ. «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին: Բանկն այս հեղինակավոր մրցանակին արժանանում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ:

«Global Finance» ամսագիրը գնահատումն իրականացրել է մի շարք կարևոր չափանիշների հիման վրա, մասնավորապես, հաշվի են առնվել բանկի` շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման ունակությունները, բանկի նորարարական լուծումները, իրականացված գործարքների քանակը և ծավալը, սպասարկման որակը, գնագոյացումը, շուկայում ունեցած համբավը, բանկի հետ համագործակցող ֆինանսական կառույցների լայն շրջանակը և այլն:

Տեղեկացնենք նաև, որ «Լավագույն ներդրումային բանկ 2020» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի «Global Finance» ամսագրի ապրիլյան համարում:

Ամերիաբանկը, կարևորելով հեռահար բանկային ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը, շարունակում է ՀՀ ֆինանսական շուկայում հանդես գալ թվային նոր լուծումներով, նորարարական առաջարկներով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը