Կարծիք

13.02.2020 16:07


Հիմա Հայաստանում դատական ակտերը կատարվում են մեկ մարդու թելադրանքով և նրա որոշմամբ

Հիմա Հայաստանում դատական ակտերը կատարվում են մեկ մարդու թելադրանքով և նրա որոշմամբ

Այո՛, մենք հավաքել էինք ստորագրություններ մեր հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու համար:

Ակնհայտ է, որ «դատարանը» մերժելու է և որոշելու է Արմեն Թավադյանի մասով կալանքի երկարաձգում, որովհետև ներկայացված անձնական երաշխավորության ցանկում առկա չեն ոչ վարչապետի, և ոչ էլ Թավադյանի երբեմնի մտերիմ, ներկայումս ԱԺ փոխնախագահի ազգանունները:

Ես ասել եմ և ևս մեկ անգամ կրկնում եմ՝ հիմա Հայաստանում դատական ակտերը կատարվում են մեկ մարդու թելադրանքով և նրա որոշմամբ: Այլ տարբերակ չկա, բայց դա չի նշանակում, որ պետք է չպայքարենք ապօրինությունների դեմ: Պայքարն է ծնում իրավունք, երբ չկա պայքար, չկա իրավունքի գերակայություն: Կանցնի, սա էլ կանցնի: Չենք կոտրվում: Չենք կոտրվելու:

Շնորհակալություն, բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են և շարունակում են մեզ աջակցել: Ազատությունը որևէ բռնապետական երկրում հենց այնպես չի տրվում, այն վաստակում են:

«5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը