Կարծիք

13.02.2020 15:59


Ո՞վ արտասահմանից կգա քվեարկելու «այո»՝ էն իշխանության խաթեր, որը մերժել է նրա կենսաթոշակի իրավունքը

Ո՞վ արտասահմանից կգա քվեարկելու «այո»՝ էն իշխանության խաթեր, որը մերժել է նրա կենսաթոշակի իրավունքը

Արտասահմանում բնակվող քաղաքացիներին կոչ անելը, որ գան, ՍԴ դատավորներին պաշտոնանկ անելու հանրաքվեին «այո» քվեարկեն, ակնհայտ ցույց է տալիս մարդկանց օգատագործելու, այնուհետև վրաները թքելու Փաշինյանի բնավորությունը։ Ինչպես անցյալ տարի «Լուսավոր Հայաստանը» օրինագիծ էր ներկայացրել, որ արտասհմանում բնակվող ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան ստանալ իրենց հասնելիք կենսաթոշակները, այո՛, մարդիկ ամբողջ կյանքը աշխատել են, վաստկել են կենսաթոշակը, ինչ է թե դրսում են ապրում, զրկվում են կենսաթոշակից։ «Իմ քայլ»-ը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, մերժեց օրինագիծը, այսինքն արտասահմանում բնակվող քաղաքացների շահերի դեմ գործեց։

Սա՛ է Փաշինյանը՝ կոչ անել, փողոց հանել մարդկանց, նրանց ուսերի վրա բարձրանալ, դառնալ վարչապետ, շուռ գալ, թքել վրաները՝ թե ինչ եք ուզում ինձանից, աղքատությունը ձեր ուղեղներում է՝ գնացեք հանեք ուղեղներիցդ, տեսեք՝ մենք ոնց ենք հանում՝ մեր աշխատավարձերը բարձացնում ենք, պարգևավճարներ ենք տալիս, տունը վերանորոգում եմ, և այլն, անասնապահնե՛ր, պիտի մուծվեք մասնավոր սպանդանոցներին, ձեռ չի տալի՞ս, մորթեն անասունը, գնան երկրից, իր գործը չի, իսկ որ ներկրված կաթի փոշուն չեք կարողանում մրցակցել, պատճառը դուք եք, քանի որ կաթի մեջ թրիք եք լցնում, չի ծախվում և այսպես, շարունակ։ Հիմա էլ՝ մի քանի ամիս առաջ մերժում է արտասահմանում ապրող քաղաքացիների կենսաթոշակի իրավունքը, ու վեր կենում, ասում՝ էկեք իմ այո֊ին քվերակեք։

Մարդ պիտի հիմար լինի, որ փող ծախսի, տոմս առնի, արտասահմանից գա, քվերակի «այո»՝ նրա խաթեր, ով զրկում է իրեն հասանելիք թոշակից։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը