Բանակ ասելով՝ հասկանում է «արժանապատիվ» մենյու (ճաշացուցակ) ու հպարտ զինվորին սազական «մայկա-տռուսիկ»։
Այդ «ռազմավարական» դիրքերից էլ գնահատական է տալիս «առեղծվածային պայմաններում» տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին։ Թե բա` «վարտիքի» հարցը լուծել ենք (էս անգամ կուլտուրական է արտահայտվել` «տռուսիկ» չի ասել), հիմա էլ, պարզվում է, «մեր զինվորների արժանապատվության համար պրոբլեմ է, երբ որ իրենց վարտիքը լվացքի մեքենայում հայտնվի ուրիշի վարտիքի հետ», ու բանակում ինչ վատ բան` «քրեական ենթամշակույթի» դրսևորում լինում է, էդ հողի վրա է լինում։ Եվ ոչ մի ցավակցական խոսք` միայն 2020թ. տարբեր հանգամանքներում զոհված 12 զինծառայողների հարազատներին։
«Ռազմավարական» նույն մտածողության շրջանակներում դատաիրավական բարեփոխումներն ասոցացնում է Սահմանադրական դատարանը սեփական տնամերձը դարձնելու «մասին» հակասահմանադրական հանրաքվեի, քաղաքակրթական հեղափոխությունը`«ոսկեջրած զուգարանակոնքերի», տնտեսական հեղափոխությունը` ՀԴՄ կտրոնների, Ամանորը Հանրապետության հրապարակում «հոթդոգով» ու մի բաժակ շամպայնով դիմավորելու, «ընտրական տուրիզմի» հետ։
Այդպես էլ «կառավարում» է երկիրը`«ռազմավարական» ոտանավորներ հորինելով, գրառելով, ճղավելով ու բղավելով Հայաստանի լուսավոր ապագայի մասին...
Ախր շա՜տ ռազմավարական մտածողություն ունի, է՜...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից