Կարծիք

13.02.2020 19:25


Երկրում Նիկոլի ջանքերով ստեղծված ծանր վիճակը համատարած է

Երկրում Նիկոլի ջանքերով ստեղծված ծանր վիճակը համատարած է

Երկրում Նիկոլի ջանքերով ստեղծված ծանր վիճակը համատարած է։ Այդ ծանրությունը տեսանելի է ոչ միայն սոցիալտնտեսական, իրավական, այլ նաև բարոյահոգեբանական տիրույթում։

Հայ հասարակությունը գերի է դարձել Նիկոլի ցանկությունների ձեռքում։

Հնչեցրած ցանկությունները միայն ստեղծված ծանրությունն են ավելացնում (պատասխանատվությունը ժողովրդի վրա գցել, հանրաքվե անցկացնել և այլն)։

Հասկանում եմ՝ ստեղծված բարոյահոգեբանական ծանր մթնոլորտից խոսելն ընդունված չէ, որովհետև, ով մի բառ անգամ կհիշատակի մթնոլորտի ծանրության ու գաղջի մասին, նրան միանգամից կհռչակեն հակապետական, անգրագետ Պողոս, աղքատությունը գլխում չհաղթահարած «տարր»։

«Թավիշն ու հանդուրժողականությունը», «սերն ու համերաշխությունը» ատելության ավելի մեծ չափաբաժին ունեին, քան կարելի էր պատկերացնել։

Նիկոլը, հասկանում եք՝ երբեք, չի դառնա վարչապետ։ Առավելագույնն ինչին ընդունակ էր արդեն արել է՝ երկրում ստեղծել է ծանր, շատ ծանր մթնոլորտ։

Հ.Գ. Իսկ հետևանքները բոլորինս են։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը