Կարծիք

13.02.2020 15:03


Անընդունելի է մեր որոշ հայրենակիցների զայրույթը Մարգարիտա Սիմոնյանի արտահայտության մասին

Անընդունելի է մեր որոշ հայրենակիցների զայրույթը Մարգարիտա Սիմոնյանի արտահայտության մասին

Անընդունելի է մեր որոշ հայրենակիցների զայրույթը ռուսական RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի արտահայտության մասին, որը նա արել է Չինաստանից մեր հայրենակիցների էվակուացիայի առիթով։ Մարգարիտա Սիմոնյանը նշել էր, թե նախկին խորհրդային երկրները էլի մնում են Ռուսատանից կախվածության մեջ, չնայած անկախության երկար տարիներին, եւ դա արել էր ընդգծված մեծապետական ոճով։ Եկեք մոռանանք, որ այս տիկնոջ ազգանունը -յանով է ավարտվում, եկեք հիշենք, որ նա Ռուսաստանի քաղաքացի է եւ Ռուսաստանի հայրենասեր, եկեք հիշենք, որ նա ռուսական պրոպագանդայի գլխավոր գործիքներից մեկի ղեկավարն է։

Ի՞նչ ենք հակադրում նրա ասածին․ ո՞ւր է մեր ազգային ավիափոխադրողը, որին այս պահին, թեկուզ մեծ ծախսերի գնով կարելի էր ուղարկել մեր հայրենակիցների ետեւից։ Դրա փոխարեն հպարտանում ենք, որ մի խումբ հարկատուների հաշվին հարկատուների մի այլ խմբի 50 եվրոյով Հռոմ ենք ուղարկել։

Ի՞նչ դիվանագիտական աշխատանք է կատարվել Երեւանից եւ Պեկինում այլ դեսպանատների հետ, որպեսզի մեր հայրենակիցները տեղափոխվեին հնդկական, գերմանական, կամ մալայական ավիափոխադրիչներով։ Դրա փոխարեն ԵԱՀԿ դեսպաններին շարունակաբար բացատրում ենք ՍԴ փոխելու անհրաժեշտությունը։
Անգամ Չինաստանի հետ ազատ վիզային ռեժիմը փակվեց մեծ ուշացումով։

Ե՞րբ ենք սովորելու ուրիշների վրա մուննաթ գալուց առաջ մի պահ հայելու մեջ նայել ու հիշել, թե մենք ի՞նչ ենք արել։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը