Տնտեսական

13.02.2020 12:10


ՀՀ-ում հնարավո՞ր է մեկ ամիս ապրել պարենային զամբյուղի արժեքով՝ մոտ 34 000 դրամով. «Ժողովուրդ»

ՀՀ-ում հնարավո՞ր է մեկ ամիս ապրել պարենային զամբյուղի արժեքով՝ մոտ 34 000 դրամով. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, անցյալ տարվա միջին ընթացիկ գներով կազմել է 60 հազար 229 դրամ՝ ամսական կտրվածքով, իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 34 հազար 28 դրամ՝ ամսական կտրված­քով:

Նշենք, որ 2018 թվականի ընթացքում պարենային զամբյուղի արժեքը, ամսական կտրվածքով կազմել է 35 հազար 906 դրամ: Այսինքն՝ սպառողա­կան զամբյուղը, թե ամսական, թե տարվա կտրվածքով էժանացել է: Բայց, միևնույնն է, սա բավարար չէ մարդուն պատշաճ սնվելու, ապրելու համար:

Շատերը մեր երկրում այս ամիսներին գոյատևելու համար ստիպված են լինում դիմել բանկերին, վարկային կազմակերպություններին: Գերմանիայում սպառողական զամբյուղը ներառում է մոտ 750 տեսակի ապրանքներ ու ծառայություններ՝ կյանքի տարբեր ոլորտներից: Ֆրանսիայում սպառողական զամբյուղը, բացի անհրաժեշտ մթերքներ ու ծառայություններ պարունակելուց, ներառում է նաև այցելություններ ռեստորաններ և գեղեցկության սրահ­ներ:

Դե արի ու Հայաստանի կառավարության որևէ պատասխանատուի առաջարկի 34 հազար 28 դրամով ապրել մի ամբողջ ամիս: Համենայնդեպս, մեր հանրապետությունում պարզապես հնարավոր չէ 34.000 դրամով ապրել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը