Կարծիք

13.02.2020 11:50


Տրամաբանությունն ինչ-որ պահից լքել է մեր երկիրը, գոնե՝ մեր քայլարաստ իշխանություններին

Տրամաբանությունն ինչ-որ պահից լքել է մեր երկիրը, գոնե՝ մեր քայլարաստ իշխանություններին

Ատելություն քարոզող իմքայլական իշխանությունը որոշել է 2,5-2,7 միլիարդ դրամ ծախսել հանրաքվեի վրա, որի ժամանակ մեր ազգաբնակչությունը գնալու է ընտրատեղամասեր ընդամենը մի նախադասություն 2015-ի Սահմանադրության անցումային դրույթներում չեղյալ անելու համար, որ 7 դատավոր զրկվեն իրենց պաշտոններից։ Իսկ դրանից որոշ ժամանակ անց Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովը նոր Սահմանադրություն է մշակելու, և մենք կրկին գնալու ենք հանրաքվեի ու նորից մի 3 միլիարդ փող ենք ծախսելու մեր սուղ բյուջեից՝ այս անգամ Սահմանադրության ամբողջական տեքստի հետ կապված մեր դիրքորոշումը հայտնելու համար։

Երբ փորձում ես այս քայլերն ու պահվածքը խելամտության, տրամաբանության շրջանակներում տեղավորել, հասկանում ես, որ անիմաստ է։ Տրամաբանությունն ինչ-որ պահից լքել է մեր երկիրը, գոնե՝ մեր քայլարաստ իշխանություններին։ Եվ մեզ պարտադրել է ապրել անտրամաբանական ու անհեթեթ քայլերի, անիմաստ գործողությունների, անբացատրելի որոշումների մի ժամանակաշրջանում, երբ լավագույն ելքը «թուլանալն ու հաճույք ստանալն է»։

Հ.Գ. Ո՛չ իրավական առումով կոպիտ սխալները, ո՛չ ներսից ու դրսից հնչող սթափության կոչերն արդեն անզոր են նրանց վերադարձնել խելամտության հուն։ Մեզ մնում է միայն պայքարել, աղոթել և հուսալ, որ այս ամենը տխուր ավարտ չի ունենա։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը