Կարծիք

13.02.2020 10:33


Պետության կառավարման ղեկը չի կարելի հանձնել ամեն մի «проходимец»-ի ձեռքը

Պետության կառավարման ղեկը չի կարելի հանձնել ամեն մի «проходимец»-ի ձեռքը

Նոր տարվանից այս կողմ հայոց բանակում ունենք 12 զոհ, եւ նրանք բոլորը զոհվել են ոչ հակառակորդի գնդակից։ Ու այս կապակցությամբ մի բան ասեմ։

Եթե խորությամբ մտածեք, ապա կտեսնեք ուղիղ կապ պետական համակարգի խարխլման, սահմանադրական դատարանի կազմաքանդման, Նիկոլի կողմից ողջ օրը որպես հիմնական զբաղմունք «Հայկական ժամանակի» խմբագրականներ եւ բանաստեղծություններ գրելու ու դրա ֆոնին երկրում ներդրումների զգալի անկման, հանցագործությունների թվի կտրուկ աճի, բանակում խաղաղ պայմաններում մահերի թվի կտրուկ աճի միջեւ։

Թե՞ ինչ-որ մեկը լրջորեն հավատում էր, որ նման ապիկար կառավարման դեպքում բոլոր խնդիրները ինքնըստինքյան լուծվելու էին։ Սա դեռ աղետի նախանշաններն են, դուք աղետը ու դրա հետեւանքներն ուղղակի շատ վատ եք պատկերացնում։

Պետության կառավարման ղեկը չի կարելի հանձնել ամեն մի «проходимец»-ի ձեռքը, ամեն անգամ նման բան արած ազգերը շատ դաժան են պատժվել...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը