Կարծիք

12.02.2020 21:09


Այդ կնոջը բերել են ԱԺ և հանձնարարել իմ մասին բամբասանքներ պատմել

Այդ կնոջը բերել են ԱԺ և հանձնարարել իմ մասին բամբասանքներ պատմել

Սրանց խելքին նայեք․․․

Ու պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են արել այսօր իմքայլական կոմբինատորները: Այդ կնոջը բերել են ԱԺ շենք և հանձնարարել, որ գնա լրագրողների մոտ ու իմ մասին բամբասանքներ և հերյուրանքներ պատմի:

Սկսենք սկզբից:
Ուրեմն իմքայլական իշխանությունը չհանդուրժելով իմ կողմից հնչեցվող քննադատությունները, որոնք մշտապես կրում են կառուցողական բնույթ, ինչպես նաև սարսափելով իմ կողմից ՈՉ-ի շտաբը ձևավորելու և ղեկավարելու հավանականությունից, որի մասին այս օրերին փսփսոցներ են հնչում ամենատարբեր շրջանակներում, դիմել են անպատվաբեր քայլի:

Որոշ «փայլուն» կոմբինատորներ այսօր ԱԺ շենք են բերել մի կնոջ, ով իմ աշխատելու տարիներին հեռացվել է աշխատանքից ատեստավորումից բազմաթիվ անգամ խուսափելու և հետո բացասական գնահատական ստանալու հետևանքով: Այդ կնոջ անգրագիտությունը ժամանակին տեսել են նաև այն լրագրողները, որոնց ինքը հրավիրել էր ատեստավորման պրոցեսը լուսաբանելու:

Այդ կինը իմ հասցեին բազմիցս հրապարակային հնչեցրել է զրպարտություններ, ինչի առթիվ հիմա դատարանում գործ է քննվում:

Այդ կինն իմ ապօրինի կալանքում գտնվելու ժամանակ իմ դեմ սուտ մատնություն է կատարել, որի իրավական գնահատականը դեռ կտրվի:

Չեմ զարմանա, որ այդ կինը շուտով նորից աշխատանքի անցնի ԱԺ աշխատակազմում:

Ինչպես կասեր դասականը՝ էդ չեք, արա՜․․․

Հ․Գ․ չզարմանաք, որ այս օրերին 37-ի մատնիչի լրատվամիջոցում ու Հանրային հեռուստաընկերության եթերում իմ հասցեին լսեք հերթական հերյուրանքները: Սպասում եմ, դատարանն է սպասում:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը