Լրահոս

12.02.2020 16:15


Արցախում զինծառայողներ են մահացել

Արցախում զինծառայողներ են մահացել

Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ԼՐԱՑՈՒՄ. Պաշտոնական հաղորդագրության հրապարակումից հետո ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ զոհերը երկուսն են:

«Երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան»,-նշել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը