Կարծիք

12.02.2020 12:16


7 միլիոն ԱՄՆ դոլարի արժողությամբ հանրաքվեն` 6400 փտած տնակներ ունեցող երկրում

7 միլիոն ԱՄՆ դոլարի արժողությամբ հանրաքվեն` 6400 փտած տնակներ ունեցող երկրում

Աղետի գոտու երեք մարզերում՝ Լոռիում, Շիրակում ու Արագածոտնում հաշվառվել է 6400 ժամանակավոր կացարան՝ 3500-ը միայն Շիրակի մարզում, որից 2854-ը՝ Գյումրիում, 1200-ը` Սպիտակում:

Տավուշի մարզում մինչ օրս բազմաթիվ անապահով ընտանիքներ ապրում են կիսախարխուլ փայտե տնակներում, որոնք ժամանակ առ ժամանակ հրդեհվում են` առաջացնելով մարդկային զոհեր: Չունենալով ջեռուցման քաղաքակիրթ տարբերակներ` չքավոր ընտանիքները հաճախ ինքնաշեն վառարաններ են գործածում, ինչն էլ հանգեցնում է ողբերգության: Սա` ժողովրդական ներքևի օղակներում:

Իսկ ինչ իրավիճակ է վերին էշելոններում, այսինքն իրեն ժողովրդական հռչակած վարչապետի շրջապատում: Այստեղ ամեն ինչ ճոխ է, թանկարժեք, ապահով, ռեստորանային կայֆերն անպակաս, և միակ մտահոգությունը Հրայր Թովմասյանից ազատվելն է, ինչի համար հայտարարված հանրաքվեին հայրենի իշխանությունները պատրաստվում են ծախսել 7 միլիոն ԱՄՆ դոլար:

7 միլիոն ԱՄՆ դոլար` 6400 փտած տնակներ ունեցող երկրում: 7 միլիոն դոլար` այն դեպքում, երբ բյուջեի սղության պատճառով ծննդատներ են փակում: Հիմա եկեք նստենք ու հաշվենք` քանի ընտանիք կապահովվեր բնակարանով, եթե այդ չարաբաստիկ հանրաքվեի փոխարեն գումարն ուղղվեր անապահովներին: Եթե հաշվենք մեկ բնակարանը 30 հազար դոլարով, ապա կստանանք 233 բնակարան:

Իսկ քանի ծննդատուն կշարունակեր աշխատել` դա էլ թողնում եմ առողջապահության ոլորտի մասնագետները հաշվեն: Այսօրվա դրությամբ մարզերի տասնյակ բժիշկներ շարունակում են ծնունդներ ընդունել առանց աշխատավարձի։

Սա՛ է Նիկոլի Հայաստանը` ազգադավ, ազգակործան ծրագրի զոհ դարձած երկիրը:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը