Քաղաքական

04.03.2011 12:51


Հանրապետականները ՀՀԿ–ից հիասթափված են

Հանրապետականները ՀՀԿ–ից հիասթափված են

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացօթյա առևտրուրն արգելող որոշման դեմ դուրս եկած առևտրականների համակարգող խմբի անդամներ Հեղինե Պողոսյանն ու Նարինե Վարդանյանը հայտարարել են, թե իրենք Հանրապետական կուսակցության անդամ են, սակայն այսօր ոչ մի ՀՀԿ–ական պագամավոր իրենց կողքին կանգնած չէ։

Իմ ընտրած ՀՀԿ–ական պատգամավորը թքած ունի իմ վրա։ Մենք ինքնակամ ենք դարձել Հանարապետական կուսակցության անդամ, սակայն այսօր մենք  հիասթափված ենք այդ կուսակցությունից,–ասել է Հեղինե Պողոսյանը։

Իսկ Նարինե Վարդանյանն էլ ասել է, թե ժողովուրդը պատրաստ է կանգնել այն կուսակցության կողքին, որն այսօր սատար է կանգնում նրա խնդրին՝ հացի խնդրին։

Եվ այդ զանգվածը  Լևոն Տեր–Պետրոսյանինը չէ, այլ նրանը, ով այսօր կկանգնի ժողովորդի կողքին, որ կտանի իշխանափոխության և դուրս կբերի այս բարբարոսների ճիրաններից։ Մենք  կկանգնենք նրա կողքին՝ անկախ նրանից՝ դա կլինի Լևոն Տեր–Պետրոսյա՞նը, թե՞ «Ժառանգությանը», թե՞ Դաշնակցության  ներկայացուցիչը,–ասել է Հեղինե Պողոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը