Քաղաքական

12.02.2020 11:50

«Հանրաքվեի մասին» օրենքը առաջին նախադեպն է, որ չի ուղարկվել Վենետիկ. չի բացառվում, որ Բուքիքիոն եզրակացություն գրի, ներկայացնի ԵԽ. «Հրապարակ»

«Հանրաքվեի մասին» օրենքը առաջին նախադեպն է, որ չի ուղարկվել Վենետիկ. չի բացառվում, որ Բուքիքիոն եզրակացություն գրի, ներկայացնի ԵԽ. «Հրապարակ»

«Սահմանադրական դատարանը նորմալ, բնականոն հունով իր գործն է անում` ոչ մի ուշադրություն չդարձնելով, թե ինչ է կատարվում իր շուրջը․ այսօր ՍԴ ենք հրավիրել արդարադատության նախարարին՝ միջազգային պայմանագիր ենք քննարկելու, զեկուցողն ինքն է»,- երեկ ասաց ՍԴ մեր աղբյուրը: «Նաև իրավական հոդվածների մրցույթ ենք հայտարարել՝ մինչև հունիսի 5-ը, նույն օրը պատրաստվում ենք տոնել ՍԴ-ի ձևավորման 25-ամյակը»: Բա հանրաքվե՞ն։ «Կարծում եմ` Հայաստանի հպարտ քաղաքացին հակաօրինական ճանապարհով չի գնա»: Իսկ կա՞ դատավոր, որ հնարավոր է` վաղաժամ թոշակի գնա․ Ֆելիքս Թոխյանի անունն են հոլովում։ «Այս պահին` ոչ, բոլորն ակտիվ աշխատում են, բացառությամբ մեկի։

Փաստ է, որ իշխանություններն ինչ քայլ արել են, սխալ է դուրս եկել, այս մեկը ևս բացառություն չէ՝ կարճաժամկետ կտրվածքով գուցե թվացյալ հաջողություններ ունեն, սակայն երկարաժամկետով չեն կարող հաջողություն ունենալ՝ 3 պատճառով. իրենց նպատակներում անազնիվ են, այդ ամենը չեն անում արդարադատության համակարգը բարեփոխելու ազնիվ մղումով։ Գործողություններն ապօրինի են. օրենքներից հատկապես ընտրում են այն, ինչ չի կարելի անել, և անցնող ամեն օր իրենց դարձնում է ավելի խոցելի։ Տեսեք` Արդարադատության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ նախարարը խոսել է Բուքիքիոյի հետ, ու ոչ մի բառ, թե ինչ։ Հանրաքվեի մասին օրենքը առաջին նախադեպն է, որ չի ուղարկվել Վենետիկ: Չի բացառվում, որ Բուքիքիոն եզրակացություն գրի, ներկայացնի ԵԽ, ասել է թե` երկիրն ավելորդ թուլացնում ենք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։