Կարծիք

12.02.2020 11:31


Հայաստանը ՍԴ 7 դատավորներին պաշտոնից ազատելու դեպքում միանշանակ պարտվելու է Եվրոպական դատարանում

Հայաստանը ՍԴ 7 դատավորներին պաշտոնից ազատելու դեպքում միանշանակ պարտվելու է Եվրոպական դատարանում

Հենց նոր մտածեցի ստուգել, թե արդյոք Եվրոպական դատարանն արդեն քննել է դատավորին պաշտոնից ազատելու մասին դիմում։ Ինձանից ընդամենը 5 րոպե պահանջվեց այդ հարցը պարզելու համար։ Այո, արդեն իսկ այդպիսի հարց քննվել է (տես EGMR, 19.10.2010, Özpinar ./. TUR, Nr. 20999/04, Z. 67ff․)։

Նշված որոշման մեջ բառացի ասվում է, որ դատավորին պաշտոնից ազատելու դեպքում պիտի լինի այդ ազատումը մի անկախ ու անկողմնակալ պետական մարմնում վիճարկելու հնարավորություն՝ կամայական ազատումներից խուսափելու համար։

Սա ճիշտ այն է, ինչ ես քննարկում էի իմ գերմանացի գործընկերների հետ։ Ու Հայաստանը ՍԴ 7 դատավորներին պաշտոնից ազատելու դեպքում այդպիսի հնարավորություն չի տրամադրելու ու միանշանակ պարտվելու է Եվրոպական դատարանում։

Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը