Երեկ մարտի 1-ի գործով դատավարությունում հետաքրքիր շրջադարձ տեղի ունեցավ: Այն, ինչ կատարվեց երեկ, կարող է դառնալ նոր սկիզբ։ Եվ այս հարցում շատ կարեւոր է մեղադրող եւ պաշտպանական կողմերից դուրս՝ երրորդ կողմի, հանրության, մեր բոլորի ակտիվ դիրքորոշումը։
Նախ, պարզվում է այս աղմուկ հանած քրեական գործում, գոյություն ունի ընդամենը երկու նամակ ԱԱԾ-ից, ինչը, մեղմ ասած, տարօրինակ է: Ո՞ւր են մյուս փաստաթղթերը. Թե՞ դրանք չեն տեղավորվում ՀՔԾ-ի, դատախազության եւ իհարկե, նրանց պատվիրատուի սցենարում։
Դատավարության ընթացքում խոսք գնաց վերջերս հրապարակված եւ մեծ աղմուկ հանած Վիկիլիքսի նյութերից, որոնք վերաբերում էին ամերիկյան դիվանագետների եւ բարձրաստիճան պաշտոնյաների նամակագրություններին մարտի 1-ի թեմայով։
Իսկապես, ստացվում է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ավելի է տեղեկացված եղել կատարվող իրադարձություններից, քան հայաստանյան հատուկ ծառայությունները: Դա հնարավո՞ր է։ Իհարկե՝ ոչ։ Հարյուրարով հատորներում հաստատ կլինեն այնպիսի փաստաթղեր, նյութեր, որոնք թույլ կտան մոտենալ իրականությանը, բացահայտել սպանությունները:
Ռոբերտ Քոչարյանը վստահեցրեց, որ ԱԱԾ-ն ունի բավարար չափով նյութեր, որոնք չգիտես ինչու, կցված չեն գործին: Նա ավելացրեց, որ այն ամենը, ինչ նշված է ամերիկյան փաստաթղթերում ժամանակին զեկուցվել են իրեն. «Առնվազն շաբաթը մեկ անգամ ինձ զեկուցել են եւ այդ զեկույցներից որեւէ նյութ այս քրեական գործում չեմ տեսել, սակայն չեմ բացառում, որ այդ նյութերը կան ԱԱԾ-ում կամ մայր գործով նյութերում»,-ընդգծեց Քոչարյանը:
Այս առումով, իսկապես այս քրեական գործը զրո է։ Կա տպավորություն, որ այս գործը ուղղակի մշակվել է այլ սենյակում, հետո ուղարկվել է պատվեր ՀՔԾ, դատախազություն։
Շատ մեծ է հավանականությունը, որ գործի ամբողջական նյութերը հրաժարվում են տրամադրել պաշտպանական կողմին, քանի որ այն կարող է գործի քննությունը տանել այլ ուղղությամբ․ ո՞րն է այդ ուղղությունը. ամենայն հավանականությամբ՝ թաքցվող ճշմարտությունը։
ՉԻ կարող լինել մարտի 1-ի գործ եւ խոսք չգնալ զոհերի, սպանությունների մասին։ Ուրեմն ինչ-որ մարդիկ, այսօրվա շատ կարեւոր մարդիկ շահագրգռված չեն դրանում։ Քոչարյանի երեկվա հայտարարությունը շոկային է. « ...Կասկածներ ունեմ, որ 10 մարդու սպանությունը չեն ուզում բացահայտել»։
Մեծ հաշվով, երեկ Քոչարյանը ձեւակերպեց ամիսներ ի վեր, հանրության մեջ խմորվող կասկածը։ Սա փաստ է ու սրանից փախչել հնարավոր չէ։
Եվ այս կասկածը, որը դառնում է արդեն իրավական նորմ վստահաբար արմատապես շրջելու է դատավարության ընթացը: Եւ վերջին հաշվով հանրությունը, նրանք ովքեր այս տարիների ընթացքում պահանջում էին բացահայտել սպանությունները, սպանության հեղինակներին, ողջ ճշմարտությունը, պետք է պահանջեն նույն բանը։ Բոլոր փաստաթղթերը, բոլոր վարկածները, բոլորի մեղավորության բացահայտումը։
Իսկ քանի դեռ չեն բացահայտվում բոլոր նյութերը, մենք դարձյալ հղում կանենք ամերիկյան դինագիտական նամակագրությանը։
«Ժամը 17։00-ին Զուրաբյանը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, խնդրել, որ ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն ուղարկի ՀՀ կառավարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալ հանրահավաքի վայր և վերահսկել ամբոխին, եթե իշխանությունները նրան թույլ տան դուրս գալ տնից և անհապաղ թույլտվություն տան 10 օր օրինական ցույցեր կազմակերպել։ ԱՄՆ ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է Վիգեն Սարգսյանին, որը պատասխանել է, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէ և ազատ է տնից դուրս գալ՝ երբ ցանկանա։ Կես ժամ անց Սարգսյանը հետ է զանգել, ու հայտնել, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց Դինամո մարզադաշտ։
Քոչարյանը նաև երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք Դինամո մարզադաշտի տարածքում։ Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին...»։
Այս միջնորդությունը, բանակցությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ չկար որեւէ զոհ, որեւէ սպանված եւ կար բացառիկ հնարավորություն խուսափել վատագույնից։
Ինձ համար, ինչպես շատերի, իսկապես շոկային էր վիկիլիքսի այս բացահայտումը։ Մենք բոլորս երկար տարիներ գտնվել ենք կեղծ տեղեկատվական հոսքերի ազդեցության տակ։
Ո՞վ խանգարեց, որ մարտի 1-ը օրը խաղաղ վերջանար, չլինեին զոհեր․ ո՞վ խանգարեց, որ 2008-ի մարտի 2-ին շարունակվեին խաղաղ հանրահավաքները եւ լուծումները գտնվեին քաղաքական խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Ո՞վ խափանեց գործող նախագահ Քոչարյանի առաջարկը շարունակել հանրահավաքը այդ օրը եւ հաջորդ օրերին այլ վայրում. Մի բան, որը թույլ կտար չունենալ 10 զոհ։
Սա ընդամենը մի հատված է Վիկիլիքսի հրապարակած փասթաղթից: Ընդամենը մի դրվագ, որը չգիտես ինչու, չկա այս գործում: Քրեական գործում չկան բազմաթիվ այլ դրվագներ, ինչը պետք է հանրությանը հուշի, որ հաստատ այս գործը այլ նպատակներ է հետապնդում, քան իրականության բացահայտումն ու մեղավորներին գտնելը:
Մարտի 1-ի գործ. կարևոր շրջադարձ
Երեկ մարտի 1-ի գործով դատավարությունում հետաքրքիր շրջադարձ տեղի ունեցավ: Այն, ինչ կատարվեց երեկ, կարող է դառնալ նոր սկիզբ։ Եվ այս հարցում շատ կարեւոր է մեղադրող եւ պաշտպանական կողմերից դուրս՝ երրորդ կողմի, հանրության, մեր բոլորի ակտիվ դիրքորոշումը։
Նախ, պարզվում է այս աղմուկ հանած քրեական գործում, գոյություն ունի ընդամենը երկու նամակ ԱԱԾ-ից, ինչը, մեղմ ասած, տարօրինակ է: Ո՞ւր են մյուս փաստաթղթերը. Թե՞ դրանք չեն տեղավորվում ՀՔԾ-ի, դատախազության եւ իհարկե, նրանց պատվիրատուի սցենարում։
Դատավարության ընթացքում խոսք գնաց վերջերս հրապարակված եւ մեծ աղմուկ հանած Վիկիլիքսի նյութերից, որոնք վերաբերում էին ամերիկյան դիվանագետների եւ բարձրաստիճան պաշտոնյաների նամակագրություններին մարտի 1-ի թեմայով։
Իսկապես, ստացվում է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ավելի է տեղեկացված եղել կատարվող իրադարձություններից, քան հայաստանյան հատուկ ծառայությունները: Դա հնարավո՞ր է։ Իհարկե՝ ոչ։ Հարյուրարով հատորներում հաստատ կլինեն այնպիսի փաստաթղեր, նյութեր, որոնք թույլ կտան մոտենալ իրականությանը, բացահայտել սպանությունները:
Ռոբերտ Քոչարյանը վստահեցրեց, որ ԱԱԾ-ն ունի բավարար չափով նյութեր, որոնք չգիտես ինչու, կցված չեն գործին: Նա ավելացրեց, որ այն ամենը, ինչ նշված է ամերիկյան փաստաթղթերում ժամանակին զեկուցվել են իրեն. «Առնվազն շաբաթը մեկ անգամ ինձ զեկուցել են եւ այդ զեկույցներից որեւէ նյութ այս քրեական գործում չեմ տեսել, սակայն չեմ բացառում, որ այդ նյութերը կան ԱԱԾ-ում կամ մայր գործով նյութերում»,-ընդգծեց Քոչարյանը:
Այս առումով, իսկապես այս քրեական գործը զրո է։ Կա տպավորություն, որ այս գործը ուղղակի մշակվել է այլ սենյակում, հետո ուղարկվել է պատվեր ՀՔԾ, դատախազություն։
Շատ մեծ է հավանականությունը, որ գործի ամբողջական նյութերը հրաժարվում են տրամադրել պաշտպանական կողմին, քանի որ այն կարող է գործի քննությունը տանել այլ ուղղությամբ․ ո՞րն է այդ ուղղությունը. ամենայն հավանականությամբ՝ թաքցվող ճշմարտությունը։
ՉԻ կարող լինել մարտի 1-ի գործ եւ խոսք չգնալ զոհերի, սպանությունների մասին։ Ուրեմն ինչ-որ մարդիկ, այսօրվա շատ կարեւոր մարդիկ շահագրգռված չեն դրանում։
Քոչարյանի երեկվա հայտարարությունը շոկային է. « ...Կասկածներ ունեմ, որ 10 մարդու սպանությունը չեն ուզում բացահայտել»։
Մեծ հաշվով, երեկ Քոչարյանը ձեւակերպեց ամիսներ ի վեր, հանրության մեջ խմորվող կասկածը։ Սա փաստ է ու սրանից փախչել հնարավոր չէ։
Եվ այս կասկածը, որը դառնում է արդեն իրավական նորմ վստահաբար արմատապես շրջելու է դատավարության ընթացը: Եւ վերջին հաշվով հանրությունը, նրանք ովքեր այս տարիների ընթացքում պահանջում էին բացահայտել սպանությունները, սպանության հեղինակներին, ողջ ճշմարտությունը, պետք է պահանջեն նույն բանը։ Բոլոր փաստաթղթերը, բոլոր վարկածները, բոլորի մեղավորության բացահայտումը։
Իսկ քանի դեռ չեն բացահայտվում բոլոր նյութերը, մենք դարձյալ հղում կանենք ամերիկյան դինագիտական նամակագրությանը։
«Ժամը 17։00-ին Զուրաբյանը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, խնդրել, որ ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն ուղարկի ՀՀ կառավարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալ հանրահավաքի վայր և վերահսկել ամբոխին, եթե իշխանությունները նրան թույլ տան դուրս գալ տնից և անհապաղ թույլտվություն տան 10 օր օրինական ցույցեր կազմակերպել։ ԱՄՆ ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է Վիգեն Սարգսյանին, որը պատասխանել է, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէ և ազատ է տնից դուրս գալ՝ երբ ցանկանա։ Կես ժամ անց Սարգսյանը հետ է զանգել, ու հայտնել, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց Դինամո մարզադաշտ։
Քոչարյանը նաև երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք Դինամո մարզադաշտի տարածքում։ Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին...»։
Այս միջնորդությունը, բանակցությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ չկար որեւէ զոհ, որեւէ սպանված եւ կար բացառիկ հնարավորություն խուսափել վատագույնից։
Ինձ համար, ինչպես շատերի, իսկապես շոկային էր վիկիլիքսի այս բացահայտումը։ Մենք բոլորս երկար տարիներ գտնվել ենք կեղծ տեղեկատվական հոսքերի ազդեցության տակ։
Ո՞վ խանգարեց, որ մարտի 1-ը օրը խաղաղ վերջանար, չլինեին զոհեր․ ո՞վ խանգարեց, որ 2008-ի մարտի 2-ին շարունակվեին խաղաղ հանրահավաքները եւ լուծումները գտնվեին քաղաքական խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Ո՞վ խափանեց գործող նախագահ Քոչարյանի առաջարկը շարունակել հանրահավաքը այդ օրը եւ հաջորդ օրերին այլ վայրում. Մի բան, որը թույլ կտար չունենալ 10 զոհ։
Սա ընդամենը մի հատված է Վիկիլիքսի հրապարակած փասթաղթից: Ընդամենը մի դրվագ, որը չգիտես ինչու, չկա այս գործում: Քրեական գործում չկան բազմաթիվ այլ դրվագներ, ինչը պետք է հանրությանը հուշի, որ հաստատ այս գործը այլ նպատակներ է հետապնդում, քան իրականության բացահայտումն ու մեղավորներին գտնելը:
Գեղամ Նազարյան
Աղբյուրը՝ Top-News.am