Կարծիք

12.02.2020 09:42


Հենց բախումները սկսվեն, այսօր ժողովրդի անունից խոսացողները մեկ օրում կանհայտանան

Հենց բախումները սկսվեն, այսօր ժողովրդի անունից խոսացողները մեկ օրում կանհայտանան

Մարտի 1-ի զոհերը կարային չլինեին։ Այդ մարդիկ զոհվել են, քանզի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հրահրում էին մարդկանց գնալ բռնությունների։ Դե չասեմ, որ ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր համար հանգիստ տանը նստած էր։ Եվ այսպիսով բոլորին դրդելով անկարգությունների՝ Նիկոլը և թիմակիցները անհայտացան՝ մենակ թողնելով իրենց իսկ կողմից ղեկավարվող մարդկանց։ Սա է պարզ ճշմարտությունը։

Իսկ դուք մտածու՞մ եք, որ այսօր հենց նույն պրոցեսն է տեղի ունենում։ Ի՞նչ է կատարվում. Ժաղովրդին սև և սպիտակի բաժանած Նիկոլը և իր թիմը, փոխանակ փորձ անեն համերաշխություն մցնել հասարակության մեջ, անում է ճիշտ հակառակը։ Այս ամենը միանշանակ տանում է դեպի քաղաքացիական լուրջ բախումներ։ Իսկ զավեշտը այն է, որ հենց բախումները սկսվեն, այսօր ժողովրդի անունից խոսացողները մեկ օրում կանհայտանան, մեկը ընկերոջ տանը կթաքնվի, մյուսը երկրից կգնա։

Ողբերգությունից անցել է տաս տարուց ավելի, իսկ դուք մնացել եք նույնը։ Հիշե՛ք, Աստծո դատաստանից դեռ ոչ մեկ չի կարողացել խուսափել, չեք կարողանալու նաև դուք...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը