Կարծիք

12.02.2020 09:02


Ձոն ընտրակեղծիքներին. Փաշինյանի վերջին հույսը

Ձոն ընտրակեղծիքներին. Փաշինյանի վերջին հույսը

Ուշագրավ է, որ արդեն շատերը խոսում են այն մասին, թե արդյոք Փաշինյանը կգնա՞ ընտրակեղծիքների, թե՞ չի գնա։ Եթե կեղծի, ապա կմարսի՞, թե՞ չի մարսի։

Շրջանառվում է նաև հանրաքվեից հրաժարվելու տարբերակը։ Այսինքն՝ վախենալու և հետ քաշվելու տարբերակը։

Անհրաժեշտ թիվ ստանալու ընտրազանգվածային ռեսուրս իշխանությունը չունի։ Մնում է կեղծիքը։

Եթե «էս գլխից» ապրիլի 5–ի հաղթանակին նվիրված բանաստեղծություն է գրվում, ապա դա նշանակում է, որ վարչական ապարատին հրապարակավ ցուցում է տրվում կեղծել ընտրությունները և ձայներ ապահովել։

Ինքն էլ է հասկանում, որ 650 հազարի չափ «այո» քվե «խփելն» առանց կեղծիքի հնարավոր չէ։ Հատկապես, որ «հպարտների» քանակը կտրուկ նվազել է։ Դա է պատճառը, որ Փաշինյանը դիմում է Հայաստանը հեռվից սիրողների օգնությանը։ Դա է նաև պատճառը, որ համայնքապետերին արդեն քանակային պլաններ են իջեցվում։

Ուստի՝ անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես «ոչ» կասի մեկ դերասանի թատրոնին ու մեր երկիրը տնամերձ բոստանի վերածելու հանրաքվեին (բոյկոտելով կամ «ոչ» քվեարկելով), պետք է հանրաքվեն դարձնել մեկնակետ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը