Առաջատար հանքարդյունաբերություն․ ո՞ւմ համար էր անսպասելի
Մեր տնտեսության անցած տարվա տվյալների ամփոփումը հատվածաբար հարուցեց իշխանությունների հրճվանքը: Տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշի 7.8 տոկոսանոց աճից հետո մակրոտնտեսական մյուս ցուցանիշը մեր վիճակագրության մեջ արդյունաբերական արտադրանքի ծավալն է: Այն պաշտոնապես կազմել է 9 տոկոս: Կազմել է, բայց արժանացել իշխանությունների անտարբերությանը: Պատճառը հավանաբար մեր արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն է:
Արդյունաբերությունը մեր վիճակագրության կողմից հաշվառվում է չորս ոլորտներով`
1. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում,
2. մշակող արդյունաբերություն,
3. էլեկտրաէներգիայի, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարում,
Հաշվառվող 4 ոլորտներից միայն մշակող արդյունաբերությունն էր, որ անցած տարի մեկ-երկու անգամ արժանացավ իշխանությունների հրապարակային ուշադրություն-հպարտությանը: Հետո` ոչ: Պատճառը հավանաբար այն էր, որ մշակող արդյունաբերության աճի ցուցանիշը զիջում է արդյունաբերական արտադրանքի 9 տոկոսանոց աճին: Որովհետև տարեվերջին արձանագրեց ընդամենը 7.6 տոկոսանոց աճ: Արդյունաբերության 4 ոլորտներից միայն հանքահումքային ոլորտն է, որ աճի տեմպերով առաջանցիկ է: Ավելի ստույգ՝ արդյունաբերության 9 տոկոսանոց աճը առաջին հերթին (ու միմիայն) պայմանավորված է հանքարդյունաբերությամբ: Այս ոլորտի տարեկան աճը 23.9 տոկոս է: Հանքարդյունաբերւթյան բարձր ցուցանիշն իր հերթին «ածանցվել է» մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտի 24.9 տոկոսանոց աճից:
Դառնանք մեր պաշտոնական «հպարտությանը»` 7.6 տոկոս աճած մշակող արդյունաբերությանը: Այս ոլորտի կառուցվածքում 63.2 տոկոսը բառացիորեն կարելի է համարել գյուղմթերքների վերամշակում: Ամենամեծ բաժինը սննդամթերքի մշակումն է` ընդհանուրի 37.2 տոկոսը: Ապա ծխախոտի մշակումը` 13.4 տոկոս և խմիչքի արտադրությունը` 12.6 տոկոս: Եթե շարունակենք ծանոթանալ հաջորդ խոշոր մասնաբաժիններին, գուցե պարզ դառնա, թե իշխանություններնինչու մշակող արդյունաբերությունը չեն հայտարարել հպարտության առանձնահատուկ ոլորտ: Ոլորտի 4-րդ խոշոր հատվածը կազմում է հիմնային մետաղների արտադրությունը`11.4 տոկոս: Իսկ 5-րդը ոչ մետաղական հանքային արտադրատեսակներն են` ընդհանուրի 5.8 տոկոսը:
Մշակող արդյունաբերության ոլորտում զարգացման բարձր տեմպը նախորդ տարվա համեմատ արձանագրել են այնպիսի ոլորտներ, որոնց հաջողություն-բարձր աճի տեմպը մեր իշխանությունները չեն սիրում նկատել հրապարակավ: Անցած տարվա համեմատ ամենաբարձր աճի ցուցանիշներ մշակող արդյունաբերության ոլորտում գրանցել են պատրաստի մետաղական արտադրատեսակների ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունները: 50 և 41.2 տոկոս՝ համապատասխանաբար: Եթե այս փաստերը չլինեին, մեզ հավանաբար կմատուցվեր (շատ բարձրագոչ կմատուցվեր) կահույքի արտադրության 36.9 տոկոսանոց աճը: Կամ հագուստի արտադրության 20 տոկոսանոց աճը: Բնականաբար նույնքան բարձրագոչ չնկատելով, որ քիմիական նյութերի արտադրությունն անցած տարվա համեմատ աճել է 13.8 տոկոսով:
Մշակող արդյունաբերության մյուս ոլորտը աճ չի արձանագրել: Ավելին` էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 2.5 տոկոսով: 4-րդ (ջրամատակարարում և այլն) հատվածը ևս կրճատվել է` նախորդ տարվա համեմատ 3.1 տոկոսով: Բայց այնքան փոքր մասնաբաժին ունի, որ էական չափով չի կարող ցածրացնել արդյունաբերության ոլորտի աճի տվյալները: Չնայած ջրի կորստի համարյա առասպելական (մոտ 80 տոկոսանոց) ցուցանիշին և վերջին մեկուկես տարում ոլորտի պետական կառավարչի (եթե հիշողությունս չի դավաճանում) եռակի փոփոխությանը, մեր արդյունաբերության ոլորտի աճի կառուցվածքի ուսումնասիրությունը պարզ-պարզ ի ցույց է դնում այն, որ տնտեսության այս ոլորտը «կանաչ» չես համարի: Հետևաբար այն պետք է թաքցնել: Թաքցնել նույն կանաչներից ու հասարակությունից, թաքցնել թե՛ առանձին-առանձին, թե՛ միասին վերցրած: Հավանաբար այսպես են կարծում մեր իշխանությունները։
Առաջատար հանքարդյունաբերություն․ ո՞ւմ համար էր անսպասելի
Մեր տնտեսության անցած տարվա տվյալների ամփոփումը հատվածաբար հարուցեց իշխանությունների հրճվանքը: Տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշի 7.8 տոկոսանոց աճից հետո մակրոտնտեսական մյուս ցուցանիշը մեր վիճակագրության մեջ արդյունաբերական արտադրանքի ծավալն է: Այն պաշտոնապես կազմել է 9 տոկոս: Կազմել է, բայց արժանացել իշխանությունների անտարբերությանը: Պատճառը հավանաբար մեր արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն է:
Արդյունաբերությունը մեր վիճակագրության կողմից հաշվառվում է չորս ոլորտներով`
1. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում,
2. մշակող արդյունաբերություն,
3. էլեկտրաէներգիայի, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարում,
4. ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում:
Հաշվառվող 4 ոլորտներից միայն մշակող արդյունաբերությունն էր, որ անցած տարի մեկ-երկու անգամ արժանացավ իշխանությունների հրապարակային ուշադրություն-հպարտությանը: Հետո` ոչ: Պատճառը հավանաբար այն էր, որ մշակող արդյունաբերության աճի ցուցանիշը զիջում է արդյունաբերական արտադրանքի 9 տոկոսանոց աճին: Որովհետև տարեվերջին արձանագրեց ընդամենը 7.6 տոկոսանոց աճ: Արդյունաբերության 4 ոլորտներից միայն հանքահումքային ոլորտն է, որ աճի տեմպերով առաջանցիկ է: Ավելի ստույգ՝ արդյունաբերության 9 տոկոսանոց աճը առաջին հերթին (ու միմիայն) պայմանավորված է հանքարդյունաբերությամբ: Այս ոլորտի տարեկան աճը 23.9 տոկոս է: Հանքարդյունաբերւթյան բարձր ցուցանիշն իր հերթին «ածանցվել է» մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտի 24.9 տոկոսանոց աճից:
Դառնանք մեր պաշտոնական «հպարտությանը»` 7.6 տոկոս աճած մշակող արդյունաբերությանը: Այս ոլորտի կառուցվածքում 63.2 տոկոսը բառացիորեն կարելի է համարել գյուղմթերքների վերամշակում: Ամենամեծ բաժինը սննդամթերքի մշակումն է` ընդհանուրի 37.2 տոկոսը: Ապա ծխախոտի մշակումը` 13.4 տոկոս և խմիչքի արտադրությունը` 12.6 տոկոս: Եթե շարունակենք ծանոթանալ հաջորդ խոշոր մասնաբաժիններին, գուցե պարզ դառնա, թե իշխանություններն ինչու մշակող արդյունաբերությունը չեն հայտարարել հպարտության առանձնահատուկ ոլորտ: Ոլորտի 4-րդ խոշոր հատվածը կազմում է հիմնային մետաղների արտադրությունը`11.4 տոկոս: Իսկ 5-րդը ոչ մետաղական հանքային արտադրատեսակներն են` ընդհանուրի 5.8 տոկոսը:
Մշակող արդյունաբերության ոլորտում զարգացման բարձր տեմպը նախորդ տարվա համեմատ արձանագրել են այնպիսի ոլորտներ, որոնց հաջողություն-բարձր աճի տեմպը մեր իշխանությունները չեն սիրում նկատել հրապարակավ: Անցած տարվա համեմատ ամենաբարձր աճի ցուցանիշներ մշակող արդյունաբերության ոլորտում գրանցել են պատրաստի մետաղական արտադրատեսակների ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունները: 50 և 41.2 տոկոս՝ համապատասխանաբար: Եթե այս փաստերը չլինեին, մեզ հավանաբար կմատուցվեր (շատ բարձրագոչ կմատուցվեր) կահույքի արտադրության 36.9 տոկոսանոց աճը: Կամ հագուստի արտադրության 20 տոկոսանոց աճը: Բնականաբար նույնքան բարձրագոչ չնկատելով, որ քիմիական նյութերի արտադրությունն անցած տարվա համեմատ աճել է 13.8 տոկոսով:
Մշակող արդյունաբերության մյուս ոլորտը աճ չի արձանագրել: Ավելին` էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 2.5 տոկոսով: 4-րդ (ջրամատակարարում և այլն) հատվածը ևս կրճատվել է` նախորդ տարվա համեմատ 3.1 տոկոսով: Բայց այնքան փոքր մասնաբաժին ունի, որ էական չափով չի կարող ցածրացնել արդյունաբերության ոլորտի աճի տվյալները: Չնայած ջրի կորստի համարյա առասպելական (մոտ 80 տոկոսանոց) ցուցանիշին և վերջին մեկուկես տարում ոլորտի պետական կառավարչի (եթե հիշողությունս չի դավաճանում) եռակի փոփոխությանը, մեր արդյունաբերության ոլորտի աճի կառուցվածքի ուսումնասիրությունը պարզ-պարզ ի ցույց է դնում այն, որ տնտեսության այս ոլորտը «կանաչ» չես համարի: Հետևաբար այն պետք է թաքցնել: Թաքցնել նույն կանաչներից ու հասարակությունից, թաքցնել թե՛ առանձին-առանձին, թե՛ միասին վերցրած: Հավանաբար այսպես են կարծում մեր իշխանությունները։
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org