Ինչո՞ւ կամ ո՞ւմ համար է Նիկոլը փորձում սեփական ստվերից առաջ ընկնել
Ո՞րն է, այնուամենայնիվ, «հեղափոխությունը փրկելու» անվան տակ ՍԴ դատավորներից յոթին տուն ուղարկելու հարցը հանրաքվեի դնելու հիմնական շարժառիթը։ ՎարչահրամայապետՓաշինյանն ու իր «ջոկատն» ինչո՞ւ են «վիզ դրած» փորձում վայրկյան առաջ ազատվել ՍԴ «անբարեհույս» դատավորներից։ Ի՞նչ դարակազմիկ վտանգ, սպառնալիք են տեսնում ՍԴ ներկայիս կազմի մեջ, որ չսպասելով դատավորների կամավոր հրաժարականի «ժամկետը» լրանա` ձեռքը գցեցին այդ սևեռուն գաղափարը ոտքի վրա «սղղացնելու» փրփուրներին։
«Ոչ»-ի կողմնակիցները տարբեր պատճառներ են նշում`Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, սեփականության վերաբաշխման, բանկային գաղտնիքի փաստացի վերացման առաջ կանաչ լույս վառելու իշխանական նկրտումներից սկսած, վերջացրած Արցախի հարցում հնարավոր անցանկալի սցենարների դեպքում ՍԴ-ի կողմից հավանական «խափանարար գործողություններն» էս գլխից վնասազերծելու ցանկությամբ։ Մեկումեջ էլ հպանցիկ` որպես ինքնին հասկանալի մի բան, հիշում են Քոչարյանի և մյուսների գործով տհաճ անակնկալներից խուսափելու «հրամայականի» մասին։
Բայց հիվանդագին շտապողականությունը, որ դրսևորում են այդ հարցում, անհամբերությունը, որով կացինն առած հարձակվել են ՍԴ դատավորների վրա` հնարավոր ու անհնար, թույլատրելի և անթույլատրելի, օրինական և անօրինական բոլոր միջոցներով «հրաժարեցնելու» մտասևեռմամբ, կասկած չի թողնում. շան գլուխը թաքնված է հե՛նց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով Քոչարյանի վրա սարքված մեղադրանքի սահմանադրականության վերաբերյալ պաշտպանական խմբի դիմումի լիարժեք և բազմակողմանի քննությունը կանխելու ճակատագրական «անհրաժեշտության» մեջ։
Նախ և առաջ դրանով է պայմանավորված մեկ-երկու ամսում գեղական կարգով ՍԴ-ի շուրջ չեղած «ճգնաժամը» լուծելու նպատակով սանձազերծված «բլից-կրիգ» օպերացիան, որի մասին առաջիններից մեկը բարձրաձայնեց ԱԺ ծանծաղամիտ փոխխոսնակը` Ալենь անունով։ Դրա՛ համար գնացին քաղաքական, իրավական ինքնահրկիզման և «արագ լուծումների» տենդագին փնտրտուքի մեջ հանգեցին առանց ՍԴ դիմելու հարցը հանրաքվեի դնելու ձախավեր որոշմանը։
«Խաչն» իրենցն է, լավ գիտեն` ՄԻԵԴ եզրակացությունը հիշյալ հոդվածի իրավաչափության շուրջ սարերի հետևում չէ, շուտով պատրաստ կլինի ու մինչև մարտի վերջ` մեկ-երկու ամսվա ընթացքում, կդրվի ՍԴ սեղանին։ Եվ այս ամբողջ անառողջ իրարանցումը, պետության, պետական կարևորագույն ինստիտուտներից մեկի`Սահմանադրական դատարանի, սահմանադրականության, իրավական պետության դեմ «ահաբեկչական» այս գործողությունը սրա՛ մասին է։
Մնացածը`Ստամբուլյան կոնվենցիա, սեփականության վերաբաշխում, Արցախի հարցում հնարավոր համաձայնագրի վավերացում, կսպասեն. սրանք ապագայի հարցեր են`ոչ այսօրվա, ոչ էլ նույնիսկ վաղվա բան չեն։ Միակ անհետաձգելի խնդիրը, որ այս հանգրվանում հրատապ «լուծում» է պահանջում`Քոչարյանին փակի տակ պահելն է. մի բան, որ Սահմանադրության և օրենքների, մեր ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում հնարավոր չէ։ Ուզեն-չուզեն` պետք է ոչ թե խախտեն, այլ ամենադաժան ձևով բռնաբարեն Սահմանադրությունը, իսկ ՍԴ-ն`իր ներկայիս կազմի առնվազն երկու երրորդով, չի կարող դրա վրա աչք փակել։ Սա՛ է ամբողջ պատմությունը։
Այլապես սեփական ստվերից առաջ չէին ընկնի` իրենց հռչակած «գլոբալ» սահմանադրական փոփոխություններից հինգ րոպե պակաս Սահմանադրության մի՛ հոդված` փաստացի գոյություն չունեցող, իրեն սպառված 213 դրույթը փոխելու համար «արտահերթ» հանրաքվե չէին անի. աչքներին երևացող «ճգնաժամը» կփորձեին լուծել «դատական բարեփոխումների» փաթեթի համատեքստում։ Եթե, իհարկե, այս դեպքում էլ հետքայլ չեն արել` չեն հրաժարվել Սահմանադրությունը հապշտապ փոխելու մտադրությունից, ինչը հե՛չ զարմանալի չէր լինի, եթե հիշենք ՍԴ-ն «արձակելու» հարցով հանրաքվե նշանակելու ոդիսականը։
Քոչարյանի և մյուսների գործով վերջին դատական նիստում, 300.1 հոդվածի անորոշության և անիրավաչափության հիմքով մեղադրանքը կարճելու միջնորդության քննարկման ժամանակ մեղադրող կողմը, ի շարս սահմանադրական կարգի տապալման հատկանիշների, հստակ ֆիքսեց` դրանցից մեկը Սահմանադրության այս կամ այն հոդվածը «փաստացի» վերացնելն է։
Քանի՞ հոդված են փաստացի վերացրել Նիկոլն ու իր «խունվեյբինները»`շրջափակելով դատարանները, ահաբեկելով դատավորներին, սպառնալով`ո՞ւր է այն դատավորը, որ կարող է մեր ասածին «չէ» ասել, անընդմեջ ոտնահարելով օրենքները և Սահմանադրությունը, ի վերջո, հանգելով հակասահմանադրական այս շիլաշփոթին` հաշիվը կորցրել ենք։
Մի բան պարզ է` իշխող ուժի և իր ղեկավարի կողմից փաստացի վերացված ու վերացվող հոդվածների թիվը երկրաչափական պրոգրեսիայով աճում է, սահմանադրական կարգի տապալման հանցակազմը` համալրվում նորանոր փաստերով, որոնց համար ուշ թե շուտ պատասխան են տալու։
Եվ ապրիլի 5-ի «սահմանադրական բոլոլան» լավ հնարավորություն է այդ պատմական պահը մոտեցնելու համար։
Ինչո՞ւ կամ ո՞ւմ համար է Նիկոլը փորձում սեփական ստվերից առաջ ընկնել
Ո՞րն է, այնուամենայնիվ, «հեղափոխությունը փրկելու» անվան տակ ՍԴ դատավորներից յոթին տուն ուղարկելու հարցը հանրաքվեի դնելու հիմնական շարժառիթը։ Վարչահրամայապետ Փաշինյանն ու իր «ջոկատն» ինչո՞ւ են «վիզ դրած» փորձում վայրկյան առաջ ազատվել ՍԴ «անբարեհույս» դատավորներից։ Ի՞նչ դարակազմիկ վտանգ, սպառնալիք են տեսնում ՍԴ ներկայիս կազմի մեջ, որ չսպասելով դատավորների կամավոր հրաժարականի «ժամկետը» լրանա` ձեռքը գցեցին այդ սևեռուն գաղափարը ոտքի վրա «սղղացնելու» փրփուրներին։

Լիլիթ Պողոսյան