Կարծիք

11.02.2020 16:44


«Խելքի աշեցեք»․ ՍԴ աշխատակազմի ղեկավարը՝ հայտարարագրեր ներկայացնելու հետ կապված խնդրի մասին

«Խելքի աշեցեք»․ ՍԴ աշխատակազմի ղեկավարը՝ հայտարարագրեր ներկայացնելու հետ կապված խնդրի մասին

Չնայած այն իրողությանը, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն բարձրաստիճան պաշտոնատար անձինք մինչև 2020 թվականի մարտի 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պետք է ներկայացնեն 2019 թվականի տարեկան հայտարարագրերը (ի դեպ, միայն էլեկտրոնային եղանակով), 2020 թվականի փետրվարի 11-ի դրությամբ այդ հայտարարագրերի լրացման ձևանմուշները դեռևս պատրաստ չեն և հնարավոր չէ այն լրացնել։ Ենթադրվում էր, որ դրանք պետք է պատրաստ լինեին արդեն 2020 թվականի հունվարի 1-ից։ Օրենքով սահմանված վերջնաժամկետին մնացել է մոտ մեկուկես ամիս ժամանակ, բայց ոչ մի բարձրաստիճան պաշտոնատար անձ դեռ չի կարող ներկայացնել իր հայտարարագիրը՝ իր կամքից անկախ տեխնիկական սահմանափակումների պատճառով։ Ավելին 2020 թվականի փետրվարի 11-ի դրությամբ դեռևս հին «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով» անվանումով է շարունակում գործել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը։

Հատկանշական է, որ եթե բարձրաստիճան պաշտոնատար անձին խախտեն իրենց հայտարարագրերը ներկայացնելու ժամկետները կամ սխալ տեղեկություններ լրացնեն դրանցում, ապա ենթարկվում են վարչական ու քրեական պատասխանատվության, իսկ պաշտոնյաները, որոնք պարտավոր են ապահովել այդ գործընթացն ու փաստացի ձախողել են այն, ոչ մի պատասխանատվություն չեն կրում։

Այդ խելքով էլ իրենց ֆունկցիոնալ պարտականությունները կատարող այլ մարմիններում էլ ճգնաժամ են փնտրում։ Ջիվանի կասեր «․․․խելքի աշեցեք»։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը