Կարծիք

11.02.2020 15:48


Ժողովո՛ւրդը չի հեղափոխության համար, այլ հեղափոխությունը` ժողովրդի

Ժողովո՛ւրդը չի հեղափոխության համար, այլ հեղափոխությունը` ժողովրդի

Նիկոլ Ահեղը, որքան էլ «ադեկվատ» չլինի` ապուշ չի. անգիր գիտի, որ ոտնակոխ է անում Սահմանադրությունը` ՍԴ-ն «բուդկի» պես սեփականաշնորհելու հարցն առանց ՍԴ դատին ներկայացնելու հանրաքվեի դնելով։ Դրա համար էլ ԱԺ ամբիոնից «հնչեցրած» իր ատելության քարոզն ավարտեց «ո՛չ թե ժողովուրդն է Սահմանադրության համար, այլ Սահմանադրությունը`ժողովրդի համար» մանիպուլյատիվ թեզով։

«Նոր» Հայաստանի ո՛չ հարգարժան վարչահրամայապետին ու ժողովրդի անունից մանիպուլյացիաներ անելու սիրահար մյուս իր «խունվեյբիններին» ստիպված ենք հիշեցնել հետևյալ պարզ ճշմարտությունները.

Ժողովո՛ւրդը չի հեղափոխության համար, այլ հեղափոխությունը` ժողովրդի ու ժողովրդի (ոչ թե «հեղափոխական մրրկահավերի») կյանքը կտրուկ բարելավելու համար։

Ժողովո՛ւրդը չի Նիկոլ Ահեղի կառավարության համար, այլ Նիկոլ Ահեղի կառավարությունը` ժողովրդի (ոչ թե սեփական գրպանները լցնելու) համար։

Ժողովո՛ւրդը չի Ազգային ժողով ընտրելու և քայլարածներին պատգամավորական մանդատի տեր դարձնելու համար, այլ` Ազգային ժողովը և պատգամավորները`ժողովրդի շահերն սպասարկելու (ոչ թե տարին 12 ամիս ժողովրդի անունը շահարկելու համար «գյուռ-գյուռ» պարգևատրումներ ստանալու և սեփական որոշումների պատասխանատվությունը ժողովրդի ուսերին բարդելու) համար։

Եվ վերջապես`ժողովո՛ւրդը չի հանրաքվեի համար, այլ հանրաքվեն` ժողովրդի (ոչ թե իր և ժողովրդի միջև հավասարության նշան դրած վարչարամայապետի քմահաճույքները բավարարելու) համար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը