Կարծիք

11.02.2020 15:20


Բուքիքիո առ Բուքիքիո բացահայտելու են

Բուքիքիո առ Բուքիքիո բացահայտելու են

Ջիանի Բուքիքիոն մերը չէ, նա պատրաստ չէ հավանություն տալ մեր ամեն մի առաջարկի, նա ձեռքերը վեր չի պարզել ու ցըմփ-ցըմփ հու չի արել, կան կասկածներ, որ նրա ղեկավարած հանձնաժողովը կարող է անգամ բացասական գնահատական տալ Հայաստանում հակասահմանադրական ու հակաիրավական գործընթացներին...

Եւ ուրեմն, ի՞նչ անել։ Շատ պարզ` պետք է Բուքիքիոյին հայտարարել ռեժիմի ստրուկ, անցյալի մնացուկ, հայ ժողովրդին պարզաբանել, որ իր կյանքի բոլոր դժբախտությունները հետևանք են նաև ու հատկապես Բուքիքիոյի հանցավոր գործունեության։

Հա, եթե էլ զբաղմունք չլինի, կարելի է հանրաքվե անցկացնել ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքները «փաթաթելու» մասին նորմ սահմանել Սահմանադրության մեջ։ Ժողովրդի կամքով, ժողովրդի անունից ու հանուն ժողովրդի։

***

Սահմանադրական դատարանը «դակել է» կեղծված ընտրությունների արդյունքները... Այդ պատճառով, մենք Սահմանադրության մի քանի, սահմանադրական օրենքների մի քանի տասնյակ նորմ ու իրավունքի ոչ պակաս քանակով սկզբունք պիտի ոտնահարենք, ցրենք այդ դատարանը ու «մերոնց» տեղավորենք այնտեղ։

Լավ, ինչպես ասում են` ձեր մուրը ձեր գլուխը, բայց հազար անգամ կներեք, մի հարց տամ էլի. ընտրություն կեղծելու մասին, որ էդքան խոսում եք, բոլոր ընտրակեղծարարներին արդեն բացահայտել դատե՞լ եք, մի քանի տասնյակ ընտրակեղծարար բացահայտել դատե՞լ եք, լավ, մեկ ընտրակեղծարար բացահայտե՞լ եք...

Հա, մեկ էլ զգույշ եղեք, վերջում չպարզվի, որ ՍԴ դատավոր նշանակվելիք ձեր «մերոնց» մեջ իրական ընտրակեղծարարներն կամ նրանց զավակները ծվարած լինեն։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը