Քաղաքական

11.02.2020 12:49


Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և գործի անկախ պատգամավորի կարգավիճակով

Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և գործի անկախ պատգամավորի կարգավիճակով

Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը հայտնում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ․

«Տիգրան Ուրիխանյանը Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքները համահունչ չեն Բարգավաճ Հայաստան խմբակցության մոտեցումների հետ: Այդ իսկ պատճառով այս պահից սկսած Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով»:

Այս խորագրի վերջին նյութերը