Քաղաքական

11.02.2020 12:30

Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել․ Փաշինյանը փոշմանել է

Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել․ Փաշինյանը փոշմանել է

Politik.am-ը գրում է․ «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հեռացավ իր զբաղեցրած պաշտոնից՝ ուսումը շարունակելու նպատակով։ Այս մասին փետրվարի 6-ին նախարարի տեղակալը գրել էր Ֆեյսբուքում։

Շատերի համար անսպասելի և անհասկանալի էր փոխնախարարի հրաժարականը, իսկ նրա ներկայացրած պատճառաբանությունն այդքան էլ լուրջ չընկալվեց։ Ի վերջո Անափիոսյանը հանրակրթության չափորոշիչների մշակման աշխատանքների հիմնական համակագրողն էր։ Հանրակրթության պետական չափորոշիչ անվանումով փաստաթուղթը բավական ծավալուն և աշխատատար փաստաթուղթ է, որը ենթադրում է տարրական, միջին և ավագ դպրոցի համար ընդհանուր ուսումնառության վերջնարդյունքներ, գնահատման սկզբունքներ և նաև հենքային ուսումնական պլանի կազմում։ Այն նախատեսված է 10 տարվա համար։

Չէր կարող նման կարևորագույն աշխատանք կորդինացնող փոխնախարարը չպլանավորել իր գործունեությունը և տեղյակ չլիներ, որ առաջիկայում հանարավոր է ստիպված լինի թողնել աշխատանքը։ Ավելին, այսօր էլ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք կան, որոնք համատեղում են կրթությունն ու աշխատանքը։

Կասկածելի այս հրաժարականը մեզ ստիպեց, որոշակի մանրամասններ ճշտել։ Եվ ահա մեզ հաջողվեց պարզել, որ Փաշինյանի թիմակիցներից մեկը, ով կրթական խնդիրներով է զբաղվում, փաստաթղթերի մի տրցակ է փոխանցել վարչապետին, որը փաստեր է ներկայացնում նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Արևիկ Անափիոսյանի կասակածելի որոշակի գործողությունների վերաբերյալ (այս պահին հստակություն չկա, թե կոնկրետ ինչպիսի գործողություններ են եղել)։

Վարչապետ Փաշինյանը փաստերը տեսնելով բարկանում է և պահանջում է, որպեսզի նախարարն ու փոխնախարարը հրաժարական տան։ Վերջիններս իրենց հրաժարականի դիմումները գրում են, բայց հաջորդ օրը վարչապետ Փաշինյանը ներքաղաքական աղմուկից խուսափելու համար Արայիկ Հարությունյանին հրահանգում է պատռել իր դիմումը, իսկ Անափիոսյանին հեռացնում է առանց ավելորդ աղմուկի։ Հնարավոր աղմուկը խլացնելու նպատակին օգնության է հասել փոխնախարարի՝ դրսում կրթություն ստանալու հանգամանքը»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։