Քաղաքական

10.02.2020 21:04


2020–ի հունվարին թշնամու կողմից վիրավորվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող

2020–ի հունվարին թշնամու կողմից վիրավորվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող

2020 թվականի հունվարի 1–ից 31–ը թշնամու գործողություններից վիրավորվել է հայկական զինուժի 6 զինծառայող։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել ՀՀ դատախազություն ուղարկված հարցման պատասխանից։

Դատախազության պատասխանում մասնավորապես նշված էր․

«Տեղեկացնում եմ նաև, որ 2020 թվականի հունվարի 1–ից 31–ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի 7 դեպք, ինչի հետևանքով վիրավորվել են ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ 6 զինծառայողներ»։

Նրանցից երկուսը, ՀՀ ՊՆ ավելի վաղ տարածած հաղորդագրությունների համաձայն, վիրավորվել են Տավուշում, հունվարի 11–ին և հունվարի 15-ին, դիպուկահարի կրակոցից։

ՀՀ ՊՆ մոտեցումը վիրավորման դեպքերի լուսաբանման հարցում հետևյալն է. վիրավորների առկայության մասին սովորաբար չի հայտարարվում, որպեսզի հակառակորդը լրացուցիչ տեղեկություններ չստանա իր գործողությունների արդյունքների մասին:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը