Մեկնաբանություն

11.02.2020 09:35


Հանրաքվեի արդյունքները վերջնակա՞ն են և բողոքարկման ենթակա չե՞ն

Հանրաքվեի արդյունքները վերջնակա՞ն են և բողոքարկման ենթակա չե՞ն

«Այլընտրանք» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Մանթաշյանը, անդրադառնալով երկրիս թիվ մեկ մեխի գլուխ Արմեն Սարգսյանի հրամանագրով ապրիլի 5-ին նշանակված հակասահմանադրական «սահմանադրական» հանրաքվեի հետ կապված խնդրահարույց հարցերին, շա՜տ հետաքրքիր հարցադրում է անում` հանրաքվեի բողոքարկման դիմումը ո՞ր մարմինն է քննելու։

Իսկապես։ Մի պահ ենթադրենք, թե գլենդելաբնակ հպարտ քաղաքացիները օդում որսացին իրենց սրտի վարչահրամայապետի հոգու սրտակեղեք ճիչը` էժան ավիատոմսեր առան, մի մարդու պես լցվեցին «նոր» Հայաստան`«այո» ասելու ՍԴ-ն Նիկոլի անձնական օգտագործման «բոստանը» դարձնելու հակասահմանադրական որոշմանը, ու անհնարինը դարձավ իրականություն։ Կամ, ասենք, Նիկոլի սիրած տափակ, կլոր անեկդոտի հերոսը` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, իրեն հայտնի ձևերով օգտագործեց նրանց, և ինչո՞ւ միայն նրանց` արտերկրում ապրող ու աշխատող այլ ընտրողների «ձայները», անցկացրեց հանրաքվեն, և եղան «հակապետական ուժեր», որոնք, չվախենալով թաքուն և բացահայտ «թավշյա» սպառնալիքներից, համարձակվեցին բողոքարկել այդ, այսպես կոչված` հանրաքվեի արդյունքները։

Ո՞վ, իրավասու ո՞ր ատյանն է լսելու բողոքը և որոշելու «ընդունված» իրավական ակտի իրավաչափությունը։ Կարո՞ղ է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքն այլեւս չի գործում` Նիկոլի թվի «նոր» Հայաստանում հանրաքվեի արդյունքները բողոքարկման ենթակա չեն և չեն կարող վիճարկվել Սահմանադրական դատարանում։ Կամ` կարո՞ղ է քայլարածները մի հա՛տ էլ արտահերթ «մաստեր-կլաս» անեն ու հիմա էլ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը փոխեն`հանրաքվեի արդյունքների ամփոփումը և հանրաքվեով ընդունված իրավական ակտի ուժի մեջ մտնելու ընթացակարգն ամրագրող 35-րդ և 36-րդ հոդվածները չեղյալ հայտարարեն բողոքարկման «մասով»։

Իսկ ի՞նչ անել` ինչպե՞ս վարվել նույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, ըստ որի` քվեարկության օրը տեղամասային կենտրոնում, բացի հանրաքվեի առարկայից (ժողովրդի դատին ներկայացված հարցի տեքստից), պետք է լինի նաեւ հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի` Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, որ այս դեպքում չկա և հասկանալի պատճառով չի կարող լինել։

Ո՞ւմ «պայծառ» ուղեղում է ծնվել, էլի, Հայաստանի իրավական դաշտն այսպես կամայականորեն քանդուքարափ անելու, վերաձևելու, սեփական ճղճիմ շահերին և կարճաժամկետ հաշվարկներին հարմարեցնելու հանճարեղ «միտքը»։ Բա չիմանա՞նք՝ ով է իրավական նիհիլիզիմի այս գլուխգործոցի`պատմության անիվը հետ շրջելու և Սահմանադրության «անցյալ-կատարյալ», այսինքն, ուժը կորցրած մեկանգամյա օգտագործման անցումային դրույթը` 213-րդ հոդվածը հետին թվով, այն էլ` հանրաքվեի միջոցով «հեղափոխելու» մեռելածին նախաձեռնության հեղինակը։

Եվ ինչպե՞ս է ստացվում, որ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի հերն անիծելու համար հապշտապ հրավիրված արտահերթ նիստն անցկացվում է հենց նույն օրը, երբ Սահմանադրական դատարանը հպարտ միայնության մեջ` ատելության կուսակցության կողմից մերժվածի կարգավիճակում, նշում էր իր «ծննդյան» տարեդարձը։ Ինչպե՞ս եղավ, որ մեխի գլուխ նախագահը հանրաքվեն նշանակեց հե՛նց ապրիլի 5-ին` տրանսվեստիտ Լիլիթի հրաշափառ հայտնության և ԱԺ ամբիոնից ինքնադրսևորվելու`Հայաստանում լգբտիզմի քարոզչության «նոր դարը» հայտարարելու «տարելիցի» օրը։

Էս ի՞նչ «սատանայական» շրջան է` կարո՞ղ եք ասել...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը