Կարծիք

10.02.2020 18:52


Ծանր ժամանակները կանցնեն, բայց ոմանց տղամարդկությունը չի վերականգնվի

Ծանր ժամանակները կանցնեն, բայց ոմանց տղամարդկությունը չի վերականգնվի

Լինում են կյանքում մարդիկ, որոնք ինչ խոսք` կրթված են, նույնիսկ` գիտական կոչում ունեն: Գումարած դրան` քիփ ընկերություն են անում արքայազն Չարլզի հետ և ելումուտ ունեն Անգլիայի թագավորական ընտանիք: Բացի այդ, խոշոր գործարար են, մաթեմատիկոս և մտավորական: Բայց այդ ամենով հանդերձ` սեփական հայրենիքին չեն կարողանում որևէ օգուտ տալ, դեռ ավելին` վնասում են:

Նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը չի կարողանում սեփական և ինքնուրույն որոշումներ կայացնել` նա ընդամենը Նիկոլ Փաշինյանի դուդուկի դամն է պահում, ինչը չափազանց տգեղ է: Լինելով բավականին հարուստ կենսագրության տեր` այսօրվա դրությամբ Սարգսյանը կամակատար է և գործիք:

Ցավ եմ ապրում, անկեղծ մարդկային ցավ: Քանի որ Հայաստանի համար այս ծանր ժամանակները անցնելու են-գնան, բայց տղամարդկային հատկանիշները բացակայությունը Արմեն Սարգսյանի մոտ այդպես էլ չի լրացվելու:

Եվ ընդամենը մեկ հարց պետք է ուղղել պարոն նախագահին: Եթե ստորագրել եք հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծը, ուրեմն Դուք էլ գտնում եք, որ Հրայր Թովմասյանը անցյալի մնացուկ է: Իսկ Դո՛ւք, պարոն նախագահ, որտեղի՞ց եք, մի՞թե Դուք վառվռուն ապագայից եք։ Ո՛չ, Դուք առավել ևս անցյալի ուրվական եք` նշանակված ՀՀԿ-ի կողմից, որին այդքան ատում է Ձեր սիրելի Փաշինյանը: Դուք Սերժ Սարգսյանի կադրային վերջին խայտառակությունն եք, ինչը ապացուցում եք ժամանակ առ ժամանակ:

Ամո՛թ, և ևս մեկ անգամ ամո՛թ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը