Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով հերթական նիստը (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, տեղի է ունենում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
***
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակեց լսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և սույն գործով վարույթը կարճելու միջնորդությունը։
Պատպաններից հետո առարկություններ ներկայացրեցին մեղադրանքը պաշտպանող դատախազները՝ պնդելով, որ քրեական անորոշ նորմի մասին խոսք լինել չի կարող։
Աշխատանքային օրվա ավարտի պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի փետրվարի 18-ին, ժամը 13։00-ին։ Հաջորդ նիստին դատարանը կլսի կողմերի ամփոփիչ ելույթները ներկայացված միջնորդության վերաբերյալ։