Կարծիք

10.02.2020 18:19


Նախագահ Սարգսյանն այդպես էլ տուրիստ մնաց Հայաստանի համար

Նախագահ Սարգսյանն այդպես էլ տուրիստ մնաց Հայաստանի համար

Եթե Հայաստանի Հանրապետության գլուխը համարվում է նախագահը, ապա ցավով պետք է արձանագրենք, որ արդեն մոտ երկու տարի մեր երկիրն անգլուխ է: Անգլուխ և անողնաշար, քանի որ նախագահի պաշտոնում նշանակված անձը` Արմեն Սարգսյանը, այդպես էլ տուրիստ և հյուր մնաց Հայաստանի համար, ոչ միայն չպաշտպանեց Սահմանադրությունը, այլև այն որպես մի անպետք փալաս` գցեց Նիկոլի ոտքերի տակ:

Տեղին է հիշել այն ապտակը, որ ժամանակին Արմեն Սարգսյանը վաստակեց Վազգեն Սարգսյանից, փաստորեն դեռ տարիներ առաջ էր Սպարապետը Սարգսյանի մեջ նկատել փոքրոգի և պետական մտածելակերպից զուրկ մարդուն: Բայց թավշյա խեղկատակությունից հետո նմաններին տեղ տվեցին, ավելին` հենվեցին նրանց վրա:

Արմեն Սարգսյանն այն աստիճանի թքած ունեցավ հանրության վրա, որ 106 իրավաբանի տված մասնագիտական կարծիքը հաշվի չառավ: Նա հաշվի չառավ, որ ապօրինի հանրաքվե անցկացնելը, Սահմանադրական դատարանի վրա կազմակերպված գրոհը, գործադիրի և օրենսդիրի կողմից դատական իշխանությանը ճնշելը ոչ մի լավ բանի չի հանգեցի, և է’լ ավելի կխարխլի ժողովրդավարության հիմքերը Հայաստանի Հանրապետությունում:

Երկրի բանտերը օրեցօր համալրվում են լրագրողներով, հեռուստաալիքների սեփականատերներով, գործող իշխանության քննադատող ակտիվիստներով, մարդկանց հանիրավի փռում են ասֆալտին, մանկատուն և ծերանոց են փակում, և այս տխուր իրադարձություններից ոչ մեկը չի դատապարտվել և չի դատապարտվում Արմեն Սարգսյանի կողմից: Մի ՞թե Անգլիայում, որի հետ կապված է մեր նախագահի կենսագրության մեծ մասը, այդպիսի գործողություններն ընդունելի են: Թե՞ Հայաստանը երկրորդ սորտի պետություն է, որտեղ կարելի է աչք փակել ամեն տեսակի վայրենության վրա:

Բայց եկեք հիշենք հայտնի ասույթը` «Դժոխքում ամենաթեժ անկյունները նախատեսված են նրանց համար, ովքեր անտարբեր կեցվածք են ունեցել և չեն կասեցրել անարդարությունները»:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը