Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը։
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Դատախազը նշել էր՝ Նարեկ Մութաֆյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք։ Պաշտպան Արամ Վարդևանյանը«Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր, որ Նարեկ Մութաֆյանն ազատության մեջ գտնվելու ընթացքում պատշաճ վարքագիծ է դրսևորել. «Վերաքննիչ դատարանը նոր հանցանք կատարելու ռիսկի հետ կապված հստակ արձանագրել էր՝ այն խախտում է անմեղության կանխավարկածը։ Նարեկ Մութաֆյանը դեկտեմբերի 25-ից ազատության մեջ է, որևէ ոչ պատշաճ վարքագիծ չի դրսևորել, ոչ մի խնդիր կամ ռիսկ չի նկատվել։ Այդ պարագայում ինչպես կարող է լինել այնպես, որ Նարեկ Մութաֆյանին նորից կալանավորելու միջնորդություն ներկայացվի»,-նշել էր Արամ Վարդևնայնը։
Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանին եւ Նարեկ Մութաֆյանին մեղադրանք էին առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր ուղղելու եւ դա տեսանկարահանելու համար, ինչը նախաքննական մարմինը գնահատել էր որպես արդարադատության իրականացմանը խոչընդոտել։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը ու նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Դեկտեմբերի 9-ին և 10-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր պաշտպանների բողոքը՝ ազատ արձակելով Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին։
Դատարանը մերժեց Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատախազի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը։
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Դատախազը նշել էր՝ Նարեկ Մութաֆյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք։ Պաշտպան Արամ Վարդևանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր, որ Նարեկ Մութաֆյանն ազատության մեջ գտնվելու ընթացքում պատշաճ վարքագիծ է դրսևորել. «Վերաքննիչ դատարանը նոր հանցանք կատարելու ռիսկի հետ կապված հստակ արձանագրել էր՝ այն խախտում է անմեղության կանխավարկածը։ Նարեկ Մութաֆյանը դեկտեմբերի 25-ից ազատության մեջ է, որևէ ոչ պատշաճ վարքագիծ չի դրսևորել, ոչ մի խնդիր կամ ռիսկ չի նկատվել։ Այդ պարագայում ինչպես կարող է լինել այնպես, որ Նարեկ Մութաֆյանին նորից կալանավորելու միջնորդություն ներկայացվի»,-նշել էր Արամ Վարդևնայնը։