Լրահոս

10.02.2020 17:03


Ոչ միայն մասնակցություն, այլև պարտադիր հաղթանակ․ «Արատտան» միջազգային մրցաշարերում մշտապես հաղթող հայկական խումբ է

Ոչ միայն մասնակցություն, այլև պարտադիր հաղթանակ․ «Արատտան» միջազգային մրցաշարերում մշտապես հաղթող հայկական խումբ է

ՌԴ-ում գործող «Վանուշ Խանամիրյանի անվան «Արատտա» պարային անսամբլը» արդեն մոտ 6 տարի է ինչ ստեղծվել է։ Անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց Գևորգ Քեշիշյանը 2014 թվականին ստեղծելով անսամբլը, դրա գործունեության համար, որպես նպատակ է դրել ՌԴ-ում ապրող հայերին հայ պահելու, որպես հայ դաստիարակելու գաղափարը:

Անսամբլը միջազգային մրցույթներում բազմիցս հաղթանակներ է տարել: Իր գործունեության ընթացքում հանդես է եկել նաև բարեգործական տարբեր ծրագրերում:

Առաջին մրցանակին անսամբլն արժանացել է ստեղծումից 3 ամիս անց՝ Հայաստանում մասնակցելով «Happy Planet» միջազգային մրցույթին: Հենց այս հաղթանակից հետո էլ «Արատտան» սկսում է իր հաղթարշավը:

Արդեն 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում մասնակցելով միջազգային Super Star մրցույթին գրավում են առաջին տեղը և ստանում «Լավագույն բեմադրություն» նոմինացիան: 2016-ին Մոսկվայում «Արտիստիկ պարեր» միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի առաջնությանը ցուցադրելով երկու ներկայացում՝ «Արատտան» դառնում է կրկնակի չեմպիոն:

6 տարվա ընթացքում «Արատտան» ունեցել է 3 մենահամերգ, որից մեկը անսամբլի գործունեության 5 ամյակին նվիրված՝

«Ինձ բացակա չդնեք» խորագիրը կրող մենահամերգն է եղել: Այն կայացել է 2019 թվականի դեկտեմբեր ամսին և նվիրվել է Արցախյան ազատամարտի հերոսների՝ կրել բարեգործական բնույթ։ Համերգին Հայաստանից մասնակցել է ազգագրական երգիչ,երգահան Արա Այվազյանը, համերգը վարել է Հմայակ Հակոբյանը: Միջոցառմանն աջակցել են Մոսկվայի կիրակնօրյա «Նոյ դպրոցը», «Մինասյան քեյք»-ը:

Գլխավոր աջակիցը եղել է Կարեն Գրիգորյանը: Մերձմոսկովյան խմբերից բարեգործական համերգին մասնակցել է «Կիլիկիա մեր տուն» և«Արարատ» պարի խմբերը:

Մենահամերգներից մեկն էլ նվիրվել է Վանուշ Խանամիրյանի 90 ամյակին։

«Արատտան» գործունեությունը ծավալում է հիմնականում Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում, ունի մոտ 10 մասնաճյուղ և նոր առաջարկներ է ստացել այլ քաղաքներից, որպեսզի նոր խմբեր ստեղծի։ Գևորգ Քեշիշյանը նպատակ ունի խումբը ընդլայնելու՝ մինչև անգամ Հայաստան հասնելու։ Անսամբլն իր ճանապարհն սկսել է 6 աշակերտով և այսօր արդեն ունի 150 աշակերտ, սա արդեն իսկ մեծ ձեռքբերում է համարում հիմնադիրը։

Անսամբլը Մոսկվայում կազմակերպվող բարեգործական համերգների մշտական մասնակիցն է․

«Նույնիսկ եթե զբաղված ենք լինում, ուրիշ մասնաճյուղ ենք ուղարկում, բայց եթե հարցը բարեգործությանն է վերաբերում, մենք պարտադիր մեր ներդրումը ունենում ենք: Որպես սկզբունք ենք որդեգրել՝ անպայման մասնակցել բարեգործական համերգներին և դա առաջին հերթին իմ հոգու հանգստության համար է։ Այս կյանքում ոչ մեկ ապահովագրված չէ վատ բաներից ու եթե օգնություն է պետք, եթե մարդիկ դիմել են, եթե հնարավորություն ունես՝ ինչի՞ չօգնես»,-ասում է Գևորգ Քեշիշյանը հավելելով, որ նման համերգներ նախատեսում են ունենալ Ռուսաստանի տարբեր քաղաքներում, իսկ առաջիկա տարում ՝ Հայաստանում։

Այս տարի մայիսի 31-ին «Արատտան» իր 4-րդ մենահամերգով հանդես կգա, որը նույնպես կկրի բարեգործական բնույթ։

«2020 թվականին անսամբլը մեծ պլաններ ունի իր առաջ դրված, որոնք պետք է կատարի»,-ասում է հիմնադիրը։

Անսամբլը պատրաստվում Է մարտին մասնակցել Եվրոպայի առաջնությանն ու Մոսկվայում կայանալիք «Լավագույններից լավագույնը» միջազգային մրցույթին:

Ապրիլին կներկայացնի «Հայոց ցեղասպանութուն» պարի տեսահոլովակը, որը կնվիրի ցեղասպանության 105 ամյակին:

Այս տարի կնկարահանվի նաև անսամբլի գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմ:

Այսօր «Արատտան» արդեն վեցակի Գրան պրիակիր է միջազգային մրցույթներում, ունի բազմաթիվ առաջին հորիզոնականի հաղթանակներ:

«Մեզ համար երբեք ինքնանպատակ չէ մրցույթներին մասնակցելը և գոյություն չունի այն խոսքը, որ կարևորը մասնակցությունն է։ Այո՛, մասնակցությունը կարևոր է, բայց հաղթանակն ավելի ենք կարևորում»,-ասում է Գևորգ Քեշիշյանը:

Նրա խոսքով՝ «Արատտան» չի պատրաստվում երբևիցե զիջել իր դիրքերը։

Աղբյուրը՝ yerevaklur.am

84004392_501651220754703_136410248675065856_n 84232768_848576035611437_1332639184132767744_n 84401819_1340186056188520_5512575174202884096_n 84409011_848910692223534_2753148563008520192_n 85051234_611307092999038_6861601737334063104_n

85060796_497962814237205_92580665765134336_n 85098657_652268225578215_7933013532986048512_n (1) 85111191_546380692748047_3375616914792382464_n 85113726_611888686262502_6066140722866683904_n 85115452_183643429520891_8293725541001854976_n

85122471_219134382581471_267993078663479296_n 85128668_3027022974023339_8754263837496049664_n 85154242_655084548574310_552124265013444608_n 85160705_204594364057356_7173876276711653376_n 85162875_484123362471231_1190479318573121536_n

85177615_238942487108469_5762327758688485376_n 85197735_219266169212735_5705564934033637376_n 85198403_634373703990189_661224526050230272_n 85223891_199586571431589_786371510754344960_n 85239871_187722669102191_3902768101053169664_n

85249046_1070451179957202_6142433274917552128_n 85257052_188502659057133_3127146644332609536_n 85257325_2498946967038297_1283522608150609920_n 86173165_801689360300118_8312101283699884032_n 86173580_655504095238606_1166032098436317184_n

86176368_2590767431032281_5898787150379352064_n 86176782_199519311195209_7948714872563302400_n 86180499_189018635794329_9215855298625929216_n 86183229_2834119443311254_8500456155342962688_n 86183570_504564847110052_2508361811120619520_n 86185491_2530090330565318_7718702314252402688_n 86229478_496964264354500_3637225808038199296_n 86260890_248218259498345_1652211246608416768_n 86264598_174932247147138_7315390192074883072_n 86276166_621177258615150_1213680843575263232_n 86287821_211885786652512_3806753170848219136_n 86290956_862906374167198_7061916237470629888_n 86296026_523165648580131_4808065340678340608_n 86323849_520545895242171_5029881224487763968_n 86352555_167302088032005_5548556833955774464_n 86386605_3355236121159719_3999027015465304064_n

Այս խորագրի վերջին նյութերը