Լրահոս

10.02.2020 15:25


Ձնահյուսի տակ մնացած զինծառայողները եղել են խրամատում՝ մարտական հերթապահության ժամանակ

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողները եղել են խրամատում՝ մարտական հերթապահության ժամանակ

Փետրվարի 7-ին Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացած չորս պայմանագրային զինծառայողները, որոնցից երեքը մահացել են, NEWS.am-ին հայտնի դարձավ, որ նրանք մնացել են խրամատում։ Այդ պահին նրանք եղել են մարտական հերթապահության։ Առայժմ անհայտ պատճառներով ձյան հաստ շերտը փլուզվել է խրամատի մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) եւ կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը