Քաղաքական

10.02.2020 15:17

Ո՞վ Է Կառավարությունից Արման Բաբաջանյանի «կուրատորը» (տեսանյութ)

Ո՞վ Է Կառավարությունից Արման Բաբաջանյանի «կուրատորը» (տեսանյութ)

Հրապարակը գրում է․ Այն պահից, երբ Լուսավոր Հայաստանի պատգամավոր Արման Բաբաջանյանը դուրս եկավ ԼՀԿ-ից, որի շնորհիվ մտել էր խորհրդարան, լուրեր շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր համար կառավարելի ընդդիմություն ձևավորել և Բաբաջանյանի անձը, լրատվական հնարավորությունները, ընդդիմադիր ելույթներն օգտագործել՝ իրական ընդդիմությանը դաշտից դուրս մղելու համար։ Սակայն այս լուրերը ընդամենը «լուրերի» մակարդակում էին՝ անապացույց և ենթադրությունների վրա կառուցված։

Հետո լուրեր էին շրջանառվում, որ Արման Բաբաջանյանի «կուրատորը» կառավարությանն առընթեր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն է։

Նկատենք, որ այս ՊՈԱԿ-ը հանրության մեջ հայտնի է որպես «ֆեյքերի ՊՈԱԿ»։

Այսօր մեր լրագրողը պատահաբար հայտնվել է «Մարիոթ» հյուրանոցում և ականատես եղել, թե ինչպես են Մովսիսյանն ու Բաբաջանյանը մի անկյունում երկար զրուցում։ Նա մի քանի հարց է ուղղել զրուցակիցներին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։